Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

27 հուն 2021 11:16

Տեսանյութ.Բերվել է ևս 31 զինծառայողի մարմին.դրանք տարբեր տեղերում թաղված մարմիններն են

Երեկ բերվել է 31 զինծառայողի մարմին, որոշների մոտ փաստաթղթեր կան: Այս մասին երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է անհետ կորածի զինծառայողի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը:


«Դա այն է, որ ասում էին տարբեր տեղերում կան թաղված մարմիններ, հերթով օրերը, տեղերը ասում են, ԱԻ նախարարության տղերքը գնում, հանում, բերում են, բայց բոլորն էլ իրենց պարկերի մեջ են տեղադրված: Որոշ մարդկանց մոտ կան փաստաթղթեր, հնարավոր է վաղվանից ցուցակներ էլ գցենք:


Իրենք նախապես ասել էին, որ մոտ 100 հոգու մարմին են տալու, ու արդեն 61-ը տվել են, մնաց ևս 39-ը»,- ասում է Ա. Ղազարյանը:


Նա նշում է, որ ողջերի մասով որոնողական աշխատանքները արդյունքներ չեն տվել, այսօր նորից կշարունակվեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր