Երթուղայինում սպանության մեջ կասկածվողը դիմել է փախուստի. նոր մանրամասներ          Երևանի կողմից դրական նշաններ ստանալու դեպքում, Բաքուն պատրաստ է հնարավոր ամեն բան անել երկկողմ կապերի հաստատման համար       Կա՞ պոեմ անհետ կորածների թվի ու ճակատագրի մասին, գուցե նովե՞լ սառնարաններում պահվող զինվորների մարմնի մասերի մասին    

27 հուն 2021 15:25

Պատերազմի օրերին իմքայլականների այցն Արցախ ձևակերպվել է որպես գործուղում

Պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերի երկրորդ կեսին իմքայլական պատգամավորների այցն Արցախ ձևակերպվել է որպես գործուղում ու դրան համապատասխան իշխող ուժի ներկայացուցիչներին տրամադրվել է ծախսերի փոխհատուցում։


Այդ մասին փաստող ԱԺ նախագահի կարգադրությունը հրապարակված է խորհրդարանի կայքում։ 


ՊԱտվիրակության կազմում եղել են Արարատ Միրզոյանը, Աննա Հակոբյանի եղբայր՝ Հրաչ Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Լուսինե Բադալյանը և այլք։


«Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ներկայացուցչական ծախսերի, ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաև գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»,-ասվածէ  կարգադրության մեջ։


Սա ուշագրավ է հատկապես այն համատեքստում, որ Արցախից այդ օրերին  Հայաստան եկած փախստականների կարիքների գրեթե ողջ բեռը մնացել էր անհատների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների վրա, մեծից փոքր լծված էին կամավոր աշխատանքի, տարեցներն իրենց թոշակն էին նվիրաբերում հիմնադրամին, մյուսներն իրենց ոսկիներն են վաճառում օրհասական պահին գտնվող հայրենիքին ու բանակին օգնելու համար, պետությունը գյուղացու ձեռքից այդ օրերին խոտը տուն բերող բեռնատարն էր վերցրել՝  Արցախ ուղարկելու համար, մինչդեռ Փաշինյանի կուսակցության պատգամավորներն Արցախ մեկնելու համար զլացել են իրենց գրպանից կատարել պահանջվող ծախսերը։


Նշենք, որ գործուղում են  ձևակերպվել նաև պատերազմից հետո  պատգամավորների այցերը Սյունիք ու Արցախ։


Օրինակ, ծնունդով Գորիսից պատգամավոր Արմեն Խաչատրյանին իր մարզ մեկնեկու ու տեղում խնդիրներին ծանոթանալու համար ճանապարհածախսը, ըստ կարգադրության,  տրամադրվել է պետբյուջեից։ Սա այն դեպքում, երբ պատգամավորներին, չնայած պատերազմին հաջորդած ծանր վիճակում, նաև 13-րդ աշխատավրձ են բաժանել։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր