Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար       Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է    

28 հուն 2021 14:44

Աշխարհը՝ նոր համավարակի առաջ, այն կարող է ցանկացած պահի բռնկվել

Հավանական է, որ աշխարհը նոր համավարակի առաջ կանգնի՝ պայմանավորված Nipah վիրուսի տարածմամբ: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Նիդեռլանդներում գործող Հասանելիություն բժշկությանը հիմնադրամի անկախ զեկույցը:

Ըստ այդմ՝ կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների կառավարությունների և այլոց կողմից, հատկանշական է համարել Չինաստանում Nipah վիրուսի բռնկումը՝ որպես հավանական համաճարակային հաջորդ մեծ ռիսկ:

«Nipah վիրուսը ևս մեկ զարգացող վարակիչ հիվանդություն է, որը մեծ անհանգստություն է առաջացնում: Այն կարող է ցանկացած պահի բռնկվել», - այս առնչությամբ ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Ջայասրի Կ. Այերը:

Նշենք, որ Nipah-ն կարող է առաջացնել լուրջ շնչառական խնդիրներ և էնցեֆալիտ, գլխուղեղի այտուցվածություն: Այս պահի դրությամբ հիվանդությունից մահացության ռիսկը կազմում է 40%- 75%` կախված նրանից, թե որտեղ է բռնկումը:

Վիրուսակիրները պտղակեր թռչող չղջիկներն են, որոնք լայնորեն տարածված են Չինաստանի հարավում, Հարավարևելյան Ասիայում, Նոր Գվինեայում և Ավստրալիայում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր