Փող՝ հողի դիմաց․Փաշինյանի համար ոչ թե թշնամուն հայկական գյուղերից քշելն է, այլ ունեզրկված գյուղացուն փողով ժամանակավոր լռեցնելը.«Հրապարակ»
![](https://armlur.am/wp-content/uploads/2020/03/%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6.jpg)
Իշխանության ապիկար քաղաքականության պատճառով իրենց տները թշնամուն հանձնած գյուղացիներին փոխվարչապետը վստահեցրել է, որ նոր տներ կկառուցվեն։ Թեև այս խոստումը տևական ժամանակ է՝ հնչում է իշխանական ներկայացուցիչների կողմից, ովքեր պարբերաբար պետական միջոցներով գործուղվում են Սյունիք և սահմանամերձ գյուղեր, փաստը մնում է փաստ, որ այդ խոստումների արդյունքը դեռ զրո է։
Անգամ ֆեյքերի ՊՈԱԿ-ն էր այդ մասին տեսանյութ պատրաստել, որտեղ կրկին հայտարարվել է, թե Սյունիքում իրենց տները կորցրած բնակիչների համար տներ կկառուցվեն, սակայն մինչ օրս ոչ մի գործնական քայլ չկա, ամեն ինչ սահմանափակվում է հայտարարությունների մակարդակում։
Ժամանակ առ ժամանակ հանրության դժգոհությունը զսպելու համար հերթական պաշտոնյան է գործուղվում մարզ, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված խայտառակ փաստաթղթի հետևանքները մեղմացնելու ժամանակավոր լուծումներ առաջարկի։ Այս անգամ Ավինյանի հերթն է՝ խոստումներ տալու։
Փոխվարչապետն իր ֆեյսբուքյան էջում նաև գրառում է կատարել՝ նշելով, որ բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն, ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը։
Ավինյանի այցից պարզ է դառնում, որ բնակիչների հետ ամենակարճ ճանապարհը Փաշինյանի համար ոչ թե սահմանազատման հարցերն են, ոչ թե հօգուտ Սյունիքի՝ թշնամու հետ բանակցելն է ու թշնամուն հայկական գյուղերից քշելը, այլ ունեզրկված գյուղացուն փողով ժամանակավոր լռեցնելը։
Մենք զրուցեցինք Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ, նա հաստատեց, որ Ավինյանը փորձել է հանդիպել համայնքապետերի հետ, սակայն ինքը չի հանդիպել։ Հարցրինք՝ ճի՞շտ է, որ համայնքապետերը բոյկոտել են հանդիպումը, Փարսյանը կրկին պատասխանեց․ «Մենք չենք հանդիպել»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: