Տեսանյութ. Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում          Երկրին շուտով կհարվածի հզոր մագնիսական փոթորիկ, եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ կարող են անհանգստություն զգալ       Վիճաբանություն, ծեծկռտուք «Բիթլզ փաբ»-ի հարևանությամբ, կա վիրավnր    

30 հուն 2021 15:22

ՔԿ-ն պարզաբանում է տարածել Ջալալ Հարությունյանի հարցաքննության մանրամասների վերաբերյալ

ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը պարզաբանում է տարածել Ջալալ Հարությունյանի հարցաքննության մանրամասների վերաբերյալ, որում մասնավորապես ասված է. «ՊԱՐԶԱԲԱՈՒՄ.

ի պատասխան լրագրողների հարցումների
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրյուն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր