Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

01 փետ 2021 10:05

Տեսանյութ.Մի բեսպիլոտնիկ գա, խփի, ոչ փրկվելու ենք, ոչ էլ փախնելու տեղ ունենք, գլխներիս վերևը շոր է, ուրիշ ոչ մի բան, ահա այսպիսին է վիճակը պոստում

Ֆեյսբուք սոցիալական ցանցոմ լայն տարածում է գտել զինծառայողի կողմից նկարված տեսանյութը, որտեղ խոսողը ներկայացնում է, թե ինչ պայմաններում են սահման պահում հայաստանցի զինվորները։


«Բաց սարի վրա, պալատկի մեջ, որը քամին քիչ է մնում տանի։ Մի բեսպիլոտնիկ գա, խփի, ոչ փրկվելու ենք, ոչ էլ փախնելու տեղ ունենք, գլխներիս վերևը շոր է, ուրիշ ոչ մի բան»,- ներկայացնում է տեսանյութի հեղինակը։


Տեսանյութում երևում է, որ զինծառայողները քնում են գետնին ծածկոցների վրա։


«Պատկերացրեք, էս տղեքը էգուց մյուս օր ինչքան հիվանդություն պետք է ունենան գետնին քնելու հետևանքով։ Տարրական բաներ են, որոնց ուշադրություն չեն դարձնում։ Խնդիրը մեր հրամանատարության մեջ չէ, նույն մեր աֆիցերներն էլ գետնին են քնում էս ցրտին։ Էս տղեքը պատերազմին մինչև վերջ դա խազ լանգնել են իրենց պոստի վրա, չեն թողել թշնամին մի մետր առաջ գա։ Ամոթ է, էլի։


Ասենք թուրքերը եկել են մեր հողի մեջ, որ արդեն իրենց են համարում, էն ձևի են հարմարվել, ու նայում ենք մեր ունեցածին։ Մենք էլ ենք վերջը ընտանիքից դուրս եկել։ Հա հասկանում ենք, որ դժվար վիճակ է, բյուջեն փող չկա, բայց նման բան չեն անում, բանակի վրա չեն խնայում։ Ասենք, կարաք ոստիկանության վրա խնայեք, բայց ոչ բանակի։ Չնայած չեմ տեսնում, որ ոստիկանության վրա խնայեք, ոստիկանությունն ավելի շատ հնարավորություն ունի, քան բանակը, քանի որ նրան հանում կանգնեցնում եք ժողովրդի դեմ»,- ասում է նա՝ ավելացնելով, որ այս իրավիճակի մասին բարձրաձայնում է, որ խնդիրը լուծում ստանա։


Նա առաջարկում է պարգևավճարներ բաժանելու փոխարեն բլինդաժներ ստեղծեն ու ամրացնեն, ասում է՝ աշխատավարձի բարձրացում չեն պահանջում, ուզում են իմանալ, որ բանակի թիկունքին պետություն կա, ինքը մենակ չէ։


Կողքին գտնվող զինծառայողները հայտարարում են, համաձայն են խոսացողի հետ, խնդիրը պետք է կարգավորվի։


«Հուսով եմ, որ խոսքերս կհասնեն պատկան մարմիններին ու մի բան կանեն»,- ասում է զինծառայողը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր