Երկու տողանոց կենսագրություն ունեցող Հակոբ Արշակյանը «դաչա» է գնել. «Ժողովուրդ»          ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում, որով կկարողանան ազդել ընտրողի վրա․ «Հրապարակ»       Մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Հայոց Հովվապետին՝ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փոթորկալի այս ժամանակներում    

01 փետ 2021 10:16

Արտառոց դեպք Արագածոտնի մարզում. 37-ամյա կինը հայտնել է, որ ամուսինն ու սկեսրայրը փորձել են իրեն բռնաբարել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Արագածոտնի մարզի տարածքային ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում բռնաբարություն կամ բռնաբարության փորձ հատկանիշներով:


Հունվարի 29-ին՝ մարզի գյուղերից մեկի 37-ամյա բնակչուհին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ մեկ օր առաջ իրենց տան ննջասենյակում իր 48-ամյա ամուսինն ու նրա 74-ամյա հայրը բռնություն գործադրելով, փորձել են բռնաբարել իրեն, սակայն ինքը դիմադրել է ու վերջիններս չեն կարողացել իր հետ սեռական հարաբերություն ունենալ:


Նշված հասցե ժամանած ոստիկանության տարածքային բաժնի համայնքային ոստիկանության տեսուչին կինը հայտնել է, որ ամուսնու ու սկեսրայրի գործողությունների արդյունքում իրեն պատճառվել է մարմնական վնասվածք:


 Որոշ ժամանակ անց նրանք հայտնաբերվել են և հրավիրվել են ոստիկանության տարածքային բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն են տվել, որ իրենք բռնաբարության փորձ չեն կատարել:


 Վերջիններս բաց են թողնվել, իսկ կնոջը տրվել է դատաբժշկական ուղեգիր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր