Տեսանյութ․Երևան-Սևան ավտոճանապարհին 2,000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել          Այսօր Քրիստոսի 12 առաքյալների և Ս․ Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է       Մի օր Փաշինյանը հայտարարելու է, թե սխալ է գործել՝ Պրահայի հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով    

01 փետ 2021 11:00

Տեսանյութ.Աննա Հակոբյանին ԱՄՆ-ում դիմավորել են «դավաճան» պաստառով. չնայեց անգամ հայերին, գլուխը կախ, ամոթից հեռացավ օդանավակայանից

Քիչ առաջ Լոս Անջելես ժամանեց Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Նրան օդանավակայանում դիմավորել են «դավաճան» պաստառով: Այս մասին տեղեկացնում է ամերիկաբնակ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Աննա Հակոբյանը գլխիկոր շտապում հեռանալ օդանավակայանից՝ թիկնապահների ուղեկցությամբ:


Հիշեցնենք, որ այսօր հանրահավաք է նախատեսված Լոս Անջելեսում՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի դիմաց, որով պահանջում են.
- Անհապաղ ազատ արձակել կալանավորված քաղաքական ակտիվիստներին եւ արցախյան պատերազմի մասնակիցներին:
- Ռազմագերիների վերադարձի հարցով գործնական քայլեր ձեռնարկել:
- Դեմ են Լիլիթ Մակունցի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելուն:
- Պահանջում են ՀՀ գործող իշխանությունների հրաժարականը:
Թե ինչու է Նիկոլ Փաշինյանի կինը մեկնել Միացյալ Նահանգներ, հայտնի չէ:
Աղբյուրը՝ iravunk.com


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր