Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

01 փետ 2021 11:17

Ձեր ներկայությունը ողջունելի չէ այստեղ, տիկ. Հակոբյան, այցլելել եք առանց նախապես հայտարարելու եւ մեզ անծանոթ պատճառներով

Հ.Յ.Դ. Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ Աննա Հակոբյանի ԱՄՆ այցի հետ կապված՝ ընդգծելով, որ նրա ներկայությունը ողջունելի չէ այստեղ։


«Մամուլից իմացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր հասել է Լոս Անջելըս։


Տիկ. Հակոբյանը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձախողակ դիվանագիտությունը, թշնամու նկատմամբ իր երկչոտ վերաբերումը, իր ընդդիմադիրների դեմ իր գործադրած բռնարարքները, Հայաստանի ու Սփյուռքի հայության դեմ բաժանարար եւ սպառնալից մոտեցումները, մեր անհետ կորսված եւ գերեվարված զինվորները վերադարձնելու իր անկարողությունը, հետպատերազմյան մարդասիրական տագնապին նկատմամբ իր ապաշնորհ կեցվածքը, իր ստերը պատերազմից առաջ, դրա ընթացքում ու դրանից հետո, իր դավադրամտությունը՝ գաղտնաբար ստորագրելով մեր հողերը հանձնելու հայտարարութեան տակ, պատերազմը ղեկավարելու իր քանդիչ մեթոդաբանությունը, որ հանգեցրեց հազարավոր զինվորների նահատակության, եւ փաստորեն՝ ադրբեջանական օրակարգը պաշտպանելն ու առաջ մղելը։


Մենք հստակ պատգամ ունենք տիկ. Հակոբյանին, որը մեր համայնքն է այցելում առանց նախապես հայտարարելու եւ մեզ անծանոթ պատճառներով.


Ձեր ներկայությունը ողջունելի չէ այստեղ, տիկ. Հակոբյան:


Հայ Յեղափոխական Դաշնակցության


Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե»,-ասվում է հայտարարության մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր