Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

01 փետ 2021 11:34

Ի տարբերություն մեր զինվորների պոստերի, ռուս խաղաղապահների համար բլոկ-մոդուլային ավան է կառուցվել՝կենսաապահովման բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով

60 տեղանոց ևս մեկ բլոկ-մոդուլային քաղաք է կառուցվել Արցախում ռուս խաղաղապահների համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների տեղակայման պայմանների բարելավման նպատակով Ռուսաստանի պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետների կողմից կարճ ժամկետում Ասկերանի Խաչմաչ բնակավայրում կառուցվել է հերթական 60 տեղանոց բլոկ-մոդուլային ավանը»,-ասված է հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ սա խաղաղապահ զորակազմի զինծառայողների համար կառուցված արդեն չորրորդ նման ավանն է:


Բլոկ-մոդուլային ավանների կառուցումը թույլ է տալիս կյանքի և կենցաղի հարմարավետ պայմաններ ստեղծել անձնակազմի համար և հրաժարվել սննդի, բաղնիք-լվացքատան դաշտային կետերից, պահեստներից։


 Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք համալրված են կենսաապահովման բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրամատակարարում, ինքնավար ջեռուցում, սանհանգույցներ, ջրամատակարարում, ջրահեռացում):


Բնակավայրերը համալրված են կահույքով, ինչպես նաև կենցաղային տեխնիկայով։
«Յուրաքանչյուր ավանի տարածքում առկա է արհեստական ծածկույթով մարզասրահ, բաղնիք, բժշկական կետ, չորանոց, հանդերձարան, ժամանցի սենյակ, գրասենյակ, ապրանքապահեստ, ճաշարան, ինչպես նաև մթերային պահեստ», - նշվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:












Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր