Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

01 փետ 2021 13:08

Հիշեցնեմ, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը,չգիտես ինչու, այդ մասին մոռանում են. ԼՂ կարգավիճակի վերաբերյալ քննարկումներն լավ կլինի հետաձգել

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մոտ ժամանակներս հնարավոր չէ կարգավորել և հիմա այն քննարկել չի կարելի, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:


«Իմ կարծիքով, բոլորի համար այսօր բացարձակապես ակնհայտ է, որ կարգավիճակի հարցն իրականում լուծված չէ, բայց այն հիմա չի կարելի քննարկել, քանի որ այս դաշտի ցանկացած էլեկտրիզացիա՝ կարգավիճակի շուրջ քննարկումները, հանգեցնում է մեծ լարվածության: Այժմ դա անհնար է անել», - ասել է Մեդվեդևը «Интерфакс»-ին և մի շարք ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:




Նա հիշեցրել է՝ «կողմերի դիրքորոշումներն այստեղ շատ տարբեր են, և նույնիսկ Հայաստանի ներսում կան քննարկումներ»:


«Հիշեցնեմ, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Չգիտես ինչու, այդ մասին ինչ-որ կերպ մոռանում են, բայց իրականում այդպես է: Ուստի ավելի լավ է կարգավիճակի հարցը հետաձգել ապագա ժամանակահատվածի համար», - ասել է Մեդվեդևը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր