Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

01 փետ 2021 14:31

Ինչ է պետք 5-րդ սերնդի հաջորդ` հնարավոր պատերազմին դիմակայելու համար .Թուրքիան «բայրաքթարների» ստեղծման վրա ծախսել է ՀՀ գիտության 10 տարվա բյուջեն

Թուրքիայում գիտությանը հատկացվում է ՀՆԱ–ի 2%-ը, Հայաստանում` 0.25%-ը։ Այսօր ԱԺ–ում հրավիրված «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը`համեմատություն անցկացնելով Հայաստանի գիտության ֆինանսավորման հետ։
«Ասում են, որ նրանք «Բայրաքթարի» ստեղծման վրա ծախսել են մոտավորապես 270 մլն դոլար։ Այդ 270 մլն–ը մեր գիտությանը հատկացված միջոցներն են` 10 տարվա ընթացքում»,– ասաց Մարտիրոսյանը։


Գնահատելով Արցախյան 44-օրյա վերջին պատերազմի ընթացքն ու արդյունքը՝ ակադեմիկոսը շեշտեց, որ հայկական կողմը զիջել է հակառակորդի կիրառած նոր տեխնոլոգիաներին։


«Հույս ունենք, որ այն իրողությունները, որ տեղի ունեցան մեր կյանքում անցած տարվա ընթացքում, մեզ կշահագրգռեն էապես փոխել մեր մոտեցումները գիտության նկատմամբ ու էապես հասնել հաջողության»,– ասաց Մարտիրոսյանը։


Գիտության զարգացման ու նաև 5-րդ սերնդի հաջորդ` հնարավոր պատերազմին դիմակայելու համար, ԳԱԱ նախագահի խոսքով, անհրաժեշտ է ունենալ ոչ միայն պատշաճ ֆինանսավորում, այլև կադրային համապատասխան ներուժ, միջազգային բարձր մակարդակի համագործակցություն և գիտական բարձր մակարդակի պետական պատվեր։


Խոսելով գիտաշխատողների ֆինանսական ապահովվածության մասին Ռադիկ Մարտրոսյանը հայտնեց, որ ԳԱԱ գիտնականները ստանում են 100 000 դրամ, իսկ ակադեմիայի աշխատակիցների 2/3-ը՝ նվազագույն աշխատավարձ։


Նշենք, որ նվազագույն աշխատավարձը Հայաստանում 2021թ–ի հունվարից 68 000 դրամ է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր