Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

01 փետ 2021 14:44

Ի՞նչը կփոխի Ալիևին ուղարկած Լեխ Բուչեկի՝ «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» գրքույկը

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկն իր՝ «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» գրքույկի առաջին օրինակն ուղարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։


Գրքույկի հետ միասին նա նաև նամակ է գրել Ալիևին՝ կոչ անելով ազատ արձակել հայ ռազմագերիներին, ասելով, որ «նրանց տանը սպասում են իրենց մայրերը, կանայք, երեխաները»։


«Նրանց ազատ արձակումը կդառնար պատմական մեծ նշանակություն ունեցող փաստ՝ ցույց տալով աշխարհում խաղաղության ձգտումը:


Ես նաև խնդրում եմ ձերբակալված հայ ռազմագերիների ճշգրիտ թիվը և միջազգային կազմակերպությունների միջոցով տեղեկություններ տրամադրել նրանց առողջական վիճակի վերաբերյալ:


Ես նաև կոչ եմ անում ձեռնարկել իրավական քայլեր՝ Ադրբեջանի քաղաքացիների հանցագործների նկատմամբ, ովքեր ղարաբաղյան հակամարտության ընթացքում ռազմական հանցագործություններ են գործել` խախտելով միջազգային կոնվենցիաները և օրենքները, ինչպես նաև Ադրբեջանի օրենքները:


Հարգանքներով,
Թոմաշ Լեխ Բուչեկ»,- գրել է Ալիևին ուղված նամակում։


Հիշեցնենք, որ Բուչեկը հայտնել էր, որ Ադրբեջանից իրեն 50 հազար դոլար են առաջարկել՝ «Հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունները» գրքույկը չհրապարակելու համար, որին ի պատասխան Բուչեկն կրկին կոչ էր արել ազատել հայ ռազմագերիներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր