Հայկ Մարությանն անիմաստ քաղաքապետ է,բայց ինքը եղավ այն եզակիներից, որ ստրկաբարո կերպով չկանգնեց եւ չարդարացրեց դավաճանությունը
![](https://iravaban.net/wp-content/uploads/2019/12/Naira-Zohrabyan-Hayk-Marutyan-as-440x293.jpg)
«Այո, Հայկ Մարությանը պետք է հեռանա, որովհետեւ դեռ այն ժմանակ Նիկոլ Փաշինյանը նեղ շրջապատում ասում էր՝ եթե նույնիսկ կոշիկի շնուրոկ դնեմ, ընտրվելու է: Հայկ, իմացիր, ինքը քեզ համեմատեց կոշիկի շնուրոկի հետ: Այո, ինքը բոլորին է համարում ավելի նվազ իր, քան իր ուսապարկը: Որ մեկդ փորձեք իր դեմ դուրս գալ, ինքը ստիպելու է, որ նույն ստատուսը գրեն ձեր մասին»,-ասաց նա:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրեց բանավեճի։ «Շանս ունեին 4-րդ օրը, երբ ԳՇ պետը զգուշացրեց, որ ռեսուրսները սպառվում են, 14-րդ օրը, երբ Լավրովն առաջարկեց, 19-րդ օրը, երբ Պուտինն առաջարկեց՝ ասելով Շուշին կմնա հայկական վերահսկողության տակ, և այսքանից հետո Նիկոլի դեմագոգիան, որ ասում է՝ արդյո՞ք Շուշին կմնար հայկական, ես հիմա նրան հրավիրում եմ ուղիղ եթերով բանավեճի։ Ես ասում եմ, Նիկո՛լ, այո՛, եթե դուք ամսի 19-ին ընդունեիք ՌԴ նախագահի առաջարկն ու պատերազմը կանգներ, էդ դեպքում Շուշին մնար հայկական վերահսկողության տակ, ես գրում և ստորագրում եմ․ մեկ ադրբեջանցի անգամ Շուշի չէր վերադառնա»,- ասաց Զոհրաբյանը։