Ղարաբաղյան հակամարտության լուծումը կհանգեցնի նոր աշխարհաքաղաքական իրավիճակի Հարավային Կովկասում, նոր հնարավորություններ կհայտնվեն, մենք դա շուտով կտեսնենք
![](https://www.ermenihaber.am/news_images/64/191038_2/5f44065dc9de3d2d600199d8.jpg)
«Մեծ անարդարությանը վերջ տրվեց: Ղարաբաղյան պատերազմը և ընթացող գործընթացներն իրականում լավ հետազոտական թեմա են երիտասարդ փորձագետների համար: Ես խորհուրդ եմ տալիս մեր ընկերներին, որոնք մասնագիտանում են արտաքին քաղաքականության հարցերում, ավելի մանրամասն ուսումնասիրել դա»,- ասել է Իբրահիմ Քալընը:
Էրդողանի խոսնակը նշել է, որ հետազոտողները կարող են ուսումնասիրել, թե ինչպես է 44 օրվա ընթացքում լուծվել 30 տարվա սառեցված հակամարտությունը:
«Ի՞նչ էր կատարվում այս օրերին: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել։ Սա իսկապես կարևոր ուսումնասիրություն կլինի: Ղարաբաղյան հակամարտության լուծումը անխուսափելիորեն կհանգեցնի նոր աշխարհաքաղաքական իրավիճակի Հարավային Կովկասում, և այստեղ նոր հնարավորություններ կհայտնվեն: Մենք դա շուտով կտեսնենք»,- ասել է Քալընը: