«Եհովայի վկաները» դեմ չեն Եկեղեցու դեմ արշավանքին․ «Հրապարակ»          Հուլիսի 22-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Հուլիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

02 փետ 2021 17:26

Սիրիացի վարձկանների պահման պայմանները համապատասխանում են միջազգային չափանիշներին. Դիտորդների խումբ

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը ձերբակալել է Սիրիայի երկու քաղաքացիների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) ՔԿ հիմնարկներ կատարած այցելության ժամանակ դիտարկել է վերջիններիս պահման պայմանները:

Նշված անձինք, անվտանգության նկատառումներից ելնելով, պահվում են հիմնարկի 2 տարբեր խցերում: Խումբն արձանագրում է, որ նրանց խցերը համահունչ են 1 անձի համար նախատեսված չափանիշներին: Մասնավորապես, խցերում կան սանհանգույցեր, մշտական ջրամատակարարում, բավարար ջերմաստիճան, խուցն օդափոխելու հնարավորություն:

Հիմնարկի վարչակազմը Խմբին փոխանցել է, որ նրանք օգտվում են 3-անգամյա սննդից: 2 անգամ բժշկական հետազոտություն են անցել, ինչի արդյունքում առողջական խնդիրներ չեն արձանագրվել:

Այսպիսով, Խումբն արձանագրում է, որ ՔԿ հիմնարկում վարձկանները պահվում են միջազգային չափանիշներին համահունչ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր