«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

02 փետ 2021 13:40

«Իմ քայլի» պատգամավորը հայտարարել է, թե կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է․խոսել է ռուս խաղաղապահներին Արցախից դուրս բերելու հեռանկարի մասին

Աննա Մանգասարյան իր ֆեյսբուքյան էջում գրել է․

««Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը հայտարարել է, թե կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է և խոսել է ռուս խաղաղապահներին Արցախից դուրս բերելու հեռանկարի մասին.

«Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը «Пограничная ZONA» պրոյեկտի օնլայն կոնֆերանսի ընթացքում, որին մասնակցել են նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչներ, արել է մի շարք հակահայ հայտարարություններ՝ հավասարության նշան դնելով պատերազմ սկսած, 5000-ից ավելի զոհերի պատճառ դարձած և Արցախի 80 տոկոսը զավթած Ադրբեջանի ու Հայաստանի միջև:

«Մենք պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին՝ ով է եղել առաջինը, ում պատմական հողն է, որովհետև, ինչպես դուք գիտեք, հայերը հավասարը չունեն պատմական սկզբնաղբյուրներին և գրողներին հղում անելու հարցում։ Երկու կողմն էլ զբաղվել է դրանով 30 տարի, և դա մեզ բերել է պատերազմի»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, Նիկոլ Փաշինյանի թիմակիցն ասում է. «Կարևոր է ընդունել փաստը, որ նրանք արդեն այստեղ են։ Ինչն էլ որ նրանց բերել է այստեղ՝ մենք չենք կարող փոխել իրողությունը։ Եվ քանի որ նրանք արդեն այստեղ են ու մնալու են առաջիկա 5 տարին, մենք պետք է օգտագործենք այդ ժամանակը, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապահովենք անվտանգ կյանքի պայմաններ հայերի և ադրբեջանցիների համար, եթե վերջիններս ցանկանան վերադառնալ։ Կախված այդ ջանքերից՝ մենք կամ կտեսնենք օտարերկրյա զինվորականներին մեր մոտ ևս 5 տարի, կամ կունենանք խաղաղություն տարածաշրջանում»:

Թշնամիների ներկայությամբ «իմքայլականը» խոսել է «ռևանշիստական», Հայաստանում հնչող ազգայնական հայտարարությունների մասին՝ ասելով. «Հայաստանը դեմոկրատական երկիր է, և մենք ունենք տարբեր քաղաքական խմբեր, այդ թվում՝ նացիոնալիստական։ Բայց ես բոլորին կոչ եմ անում լսել միայն այն, ինչ ասում է ՀՀ ԱԳՆ֊ն, ԱԺ֊ն, իշխող կուսակցությունը և Վարչապետի ինստիտուտը, որոնք հստակ ասել են, որ ռևանշիզմը կամ ռազմական գործողությունը, որն ուղղված է վրեժխնդրությանը, ընդունելի չեն Հայաստանի համար»»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր