էդ ձեռքներդ լվացիք էլի, փաստորեն, Արցախից, մի տուն անգամ ՀՀ ֆինանսավորմամբ չի կառուցվում Արցախում

«Հայաստանն էր, հա՞, ամբողջ խոչընդոտը»,-հարց ուղղեց նա: Տարոն Սիմոնյանն ասաց, որ եթե չի սխալվում կառավարության անդամներից միայն մեկն էր գնացել Արցախի Հանրապետություն վերջին շրջանում, իսկ վարչապետը չի այցելում Ստեփանակերտ՝ տեսնելու համար այնտեղ ինչ է կատարվում:
«Ադրբեջանի նախագահն այցելում է Շուշի, մեր վարչապետը Ստեփանակերտ չի այցելում: Երեք ամիս է անցել, Հայաստանի Հանրապետության ֆինանսավորմամբ մի տուն չի կառուցվել Արցախում: Հայաստանի Հանրապետությունը բնակիչների ֆիզիկական անվտանգության երաշխավորը չէ՞ր, սոցիալական պայմաններով զբաղվողը չէ՞ր, էդ ձեռքներդ լվացի՞ք էլի փաստորեն Արցախից: Անընդունելի է ձեր վարքագիծը, հարգելի՛ իշխանական պատգամավորներ և կառավարություն, օր առաջ վերանայեք ձեր քաղաքականությունը: Գիտակցեք, որ առանց Արցախի Հայաստան չկա, առանց Հայաստանի Արցախ չկա»,-հավելեց նա: