Տեսանյութ.Մենք կողմ ենք սահմանների սահմանազատմանը, բաց լեգիտիմ սահմանների, որը հանդիսանում է առաջին հանրապետության սահմանները          Տեսանյութ. Երբ խոսում ենք անվտանգության մասին, ապա ամեն ինչ սկսվում է կրթությունից, դպրոցից       Իլհամ և Մեհրիբան Ալիևները մեկնել են ԼՂ    

03 փետ 2021 15:36

Տեսանյութ.Գիտե՞ք քանի զոհված զինվորի ծնող է մահացել, քանիսն է խելագարվել.. 5մլրդ-ի հարցե՞րն են լուծում. ԱԱԾ-ն չի՞ ուզում հասկանա ինչ է կատարվում

5 միլիարդի խոսակցությունից հետո, երբ Աննան գնում է Մոսկվա, հետո ԱՄՆ է գնում, մեր իրավապահները չե՞ն ուզում հետաքրքրվել՝ Նիկոլն արդյոք բարոյական աջակցության կարիք չունի՞ այս օրերին, կինն ինչու՞ իր մոտ չի լինում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադրամ, զոհված զինծառայողի հայր Գեղամ Նազարյանը։

«Գուցե իրոք այդ 5 միլիարդի հարցե՞րն են ուզում լուծել։ Մեր ամերիկահայերին, Եվրոպայում, Ռուսաստանում ապրող հայերին մեր զոհված տղերքի, նրանց ծնողների անունից կոչ եմ անում լումա անգամ չտաք դրանց։ Նրանք եկել են մեր անունից ձեզնից փող հավաքեն, որ իբր օգնելու են, բայց խնդրում եմ նրանց որևէ կոպեկ չտաք։ Նրանք պետք է դառնան «իզգոյներ»»,-ասաց Գեղամ Նազարյանը։

Վերջինս նկատեց՝ դերասան Վիգեն Ստեփանյանը չդիմացավ և մահացավ, ինչը Գեղամ Նազարյանի խոսքով կրկին Նիկոլի և Աննայի հանցավոր գործողության հետևանք էր․ «Գիտե՞ք քանի զոհված զինվորի ծնող է մահացել, քանիսն է խելագարվել։ Որքան մեր Նյուրենբերգը ձգվի, այդքան ծնողների շրջանում մահերը, խելագարություններն ավելանալու են»,-նշեց Գեղամ Նազարյանը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր