Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

04 փետ 2021 10:29

Հերիք է՝ անընդհատ, էս վեց ամիս է՝ էդ պարգևավճարների թեման է.Պարգևավճարների մասին խոսակցությունը բոլորին ծնգըլ է արել․«Հրապարակ»

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը երեկ ամբիոնից ասաց. «Այստեղ մեզ մեղադրում են 2 տարվա մեջ ինչ-որ չարածների մեջ: Այո, չարեցինք, որոշ մարդկանց «Bentley»-ները, դղյակները չհասցրինք 2 տարվա մեջ սարքենք ԱԹՍ: Այո, մեղավոր ենք: Կուղղենք, էդ էլ կուղղենք»: Ելույթից հետո հարցրինք՝ ինչո՞ւ «Bentley»-ներն ու «դղյակները» չեն սարքել ԱԹՍ, եթե ԱԹՍ դառնալու ենթակա էին: «Դա մեր սխալն է եղել, օրենքի առումով բավականին թավիշ է եղել, որը սխալ է, պետք է վերաբերմունքը շատ ավելի խիստ և շատ ավելի արագ լիներ»,- ասաց նա:


-Ձեր սխալի պատճառով մենք, փաստորեն, ԱԹՍ չենք ունեցել, փոխարենը ունեցանք բազմաթիվ զոհեր, Արցախի կորուստ:


-Չէ, խոսքը նրա մասին է, որ 30 տարի մեր թշնամին նավթա­դոլարներով զինվել է, իսկ մենք կո­կոշներից ենք խոսել, կոկոշներ ենք կախել՝ էն կանսերվի բանկեքը, ու էդ փողը գնացել է կոնկրետ մարդկանց հարստացմանը:


-Դուք էլ այդ ընթացքում պարգևավճար եք բաժանել:


-Իմիջիայլոց, պարգևավճար նախկինում էլ է եղել, նենց չի, որ չի եղել, էսօրվա շատ ու շատ ընդդի­մադիր գործիչներ էլ ստացել են պարգևավճարներ, ու չի կարելի, ասենք, 100 հազար դրամը նույնացնել 100 հազարավոր դոլարների հետ:


-100 հազար դրամ չէ, 100 հա­զարավոր դոլարների պարգևավճար եք բաժանել:


-Չէ, խոսքը գնում է նրա մասին, որ 700 հոգանոց աշխատակազմի մի տարվա վճարը դուք գումարում եք իրար, բաժանում եք ու սարքում եք դոլարային, ի դեպ, շատ վաղուց էդ Ձեր ասած պարգևավճարները որևէ մեկը չի ստանում, բայց դրա մասին շա­րունակում են խոսել:


-Ստանում են՝ Էկոնոմիկայի նա­խարարությունն էլ, ՊԵԿ-ն էլ ստացել են պարգևավճար:


-Պետք է ստանան, որովհետև լավ են աշխատում, եթե իրենք կարո­ղանում են էդ ժամանակահատվածում պետական մուտքերն ավելացնել, այո, պետք է ստանան:


-Պատերազմի ժամանա՞կ:


-Եթե կարողանում են լավ գործ անել նույնիսկ պատերազմի ու հա­մաճարակի ժամանակ, պետք է խրա­խուսվեն:


-Իսկ ո՞վ է գնահատում լավն ու վատը, չտեսանք լավ աշխատանքը:


-Պետությունն է գնահատում, երբ որ դու մուտքերը շատացնում ես, ակնհայտ է, որ դա լավ աշխատանքի հետևանք է: Ու էդ խոսակցությունն արդեն բոլորին ծնգըլ է արել:


-Մեզ էլ է ծնգըլ արել՝ գրում ենք, բայց դուք շարունակում եք ստանալ:


-Ես չեմ ստացել:


-Ես ձեր թիմը նկատի ունեմ, ոչ անձամբ Ձեզ:


-Դե, հիմա... Կրկնում եմ, եթե ՊԵԿ-ը կարողանում ա ՀՀ բյուջե, որը զենք ա գնում, հավելյալ գումարներ ներգրավի, չի գողանում, կաշառք չի վերցնում, ես պատրաստ եմ...




-Բա ո՞ւր են այդ գումարները, ինչո՞ւ զենք չեք գնել այդ գումարով:




-Գնել ենք, էնքան զենք ենք գնել, որ Ալիևը զարմանում էր, դուք էլ ձեր թերթում գրում էիք, չէ՞...


-Մարդիկ հաշվել էին, որ 1 տարվա ընթացքում դուք ավելի շատ պարգևավճար եք ստացել, քան հակակոռուպցիոն գործընթացներով գումար հետ բերել բյուջե:


-Ուրեմն էդ մարդիկ թող իմանան, նախ՝ ո՞վ ա էդ հաշվարկն անողը, երկրորդը, որ դրա մեծ մասը իրակա­նությանը չի համապատասխանում, հաճախ է լինում, որ իրենց բավա­կանին լուրջ լրատվամիջոց համա­րողը սեպտեմբերի նյութը, նկարն ու վերնագիրը մի քիչ ձևափոխում են ու էլի դնում կայքում: Ինչ վերաբե­րում է պարգևավճարին, հերիք է՝ անընդհատ, էս վեց ամիս է՝ էդ պարգևավճարների թեման է»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր