Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում          Վրաստանում պահանջում են Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցով ստեղծել քննչական հանձնաժողով       Թուրքիան դատապարտել է Լատվիայի խորհրդարանի որոշումը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ    

05 փետ 2021 14:03

Տեսանյութ.Ճիշտ կլիներ, որ Ջալալ Հարությունյանի մահափորձի վրա լույս սփռվեր, հասկանալի լինեին մեղավորները, ժամանակն է, որ խոսեն գեներալները, սպաները

Լինելով արդեն ապաքինված մարդ, գեներալ և ընդունելով պաշտոնը Ջալալ Հարությունյանն ինքը կպատասխանի՝ ոնց է ընդունում այս իշխանության հետ աշխատանքի շարունակությունը, բայց, իմ կարծիքով, հարկավոր էր, որ բոլոր այն խնդիրները, որի մասին խոսվում էր պատերազմի ժամանակ, այսինքն՝ մահափորձը, այդ բոլոր գործընթացների վրա լույս սփռվեր, հասկանալի լինեին մեղավորները՝ ըստ  ասաց ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։


«Որովհետև չեմ կարծում, որ, տիրապետելով բավականին մեծ ինֆորմացիայի, այդ ամբողջ ինֆորմացիան, ՊԲ հրամանատարի մահափորձը՝ ինչպես այն ժամանակ ձևակերպում էր, թողնել մի կողմ և անցնել նոր աշխատանքի, նոր միսիաների, նոր գործողությունների, կարծում եմ, ճիշտ կլիներ այդ հարցերին  լույս սփռվեր, հասկանալի լիներ»,-ասաց Գևորգ Գևորգյանը։


Նրա կարծիքով արդեն ժամանակն է, որ մեր ռազմական գեներալները, բարձրաստիճան սպաները խոսեն։


«Տեսնելով քաղաքական գործընթացները՝ ինչ է տեղի ունենում, ես ուզում եմ բոլորս լավ հասկանանք, որ պատերազմները միայն ռազմական գործողություններ չեն, պատերազմները պետությունների տարբեր դրդապատճառներից ընդհանուր մի ամբողջական, հավաքական բան են, և դրա պատասխանատուները, դրդապատճառները և պատերազմը հրահրելու ու պատերազմը չկանխելու այդ ամեն ինչի թիկունքում կանգնած են լինում քաղաքական ուժերը, միշտ հարկավոր է լինում հասկանալ այդ մարդկանց դրդապատճառները»,-ասաց նա։


Գևորգ Գևորգյանի խոսքով՝ մենք պետք է հասկանանք՝ այսօր, իշխանության հետ համագործակցելով, ինչո՞ւ մեր գեներալիտետը հիմա արդեն ոչինչ չի խոսում։


«Իմ խորին համոզմամբ՝ գեներալիտետը, սպայական բարձր անձնակազմն արդեն պարտավոր է իր հստակ դիրքորոշումը հայտնել, որովհետև գործընթացները գնում են նրան, որ այսօրվա ապազգային իշխանության քաղաքական ամբողջ գործընթացները՝ կազմալուծել բանակը, ՊԲ-ն, հեղինակազրկել ՀՀ պաշտպանության նախարարությունը, մեր զինվորին և այդ ամեն ինչին հակադարձելը և վերջ տալը կարող է անել գեներալիտետը իր հստակ ու չոր դիրքորոշումներով»,-ասաց ռազմական գործիչը։


Մանրամասն՝ տեսանյութում․



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր