Այլևս ռուս խաղաղապահների կարիքը չկա, և ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին          Տեսանյութ. Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս և նույնիսկ պապիս մասին ինչ ասես ասվեց, ձեզ թվում է՝ արժանապատվություն չունե՞մ       Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել    

05 փետ 2021 15:10

Փաշինյանի թիմը շարունակում է շռայլորեն օգտվել բյուջեի պարգևավճարներից , ո՞ւմ հաշվին

Ինչպես գիտենք՝ շուրջ 5000 զոհ և ավելի քան 10 հազար վիրավոր տալուց հետո, ՀՀ իշխանությունները բարձրացրեցին Զինծառայողների ապահովության հիմնադրամին վճարվող 1000 դրամների հարկատեսակը, և այժմ աշխատողները վճարում են 1500-12000 դրամ՝ կախված իրենց աշխատավարձի չափից: Այս մասին հայտնում է «Մեդիապորտը»:


Այդ պատճառով, օրինակ, ուսուցիչների և բժիշկների աշխատավարձը նվազել է 3000 դրամով, բայց դա չի խանգարում, որ Նիկոլ Փաշինյանը շաունակի պարգևավճարներ բաժանել իր թիմակիցներին։


Օրերս էլ Արարատ Միրզոյանի հրամանագրով պարգևավճար են ստացել ԱԺ աշխատակազմի ծառայողները։ Ստացվում է, որ պետության գլխին ծառացած ֆինանսական բեռը հոգում են սովորական քաղաքացիները, իսկ Փաշինյանի թիմը շարունակում է շռայլորեն օգտվել բյուջեի պարգևավճարներից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր