Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

05 փետ 2021 15:50

2020-ին Թուրքիայում ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է շուրջ 30 տոկոսով

Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2020 թվականին Թուրքիայի բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներ, որոնք մշակվել են ըստ բնակության հասցեների։


Հրապարակված տվյալների համաձայն՝ Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը ի տարբերություն նախորդ տարվա, 2020-ին նվազել է 197 հազար 770 մարդով (13 տոկոսով)՝ այն կազմելով 1 միլիոն 333 հազար 410։ 


Ինչպես նախկինում, 2020-ին նույնպես Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների թվով Իրաքի քաղաքացիները առաջատար են: Նրանց թիվը 281 հազար 74 է: Իրաքցիներին հաջորդում են Աֆղանստանի քաղաքացիները՝ 158 հազար 252 բնակչությամբ: Ցանկում երրորդն են Գերմանիայի քաղաքացիները (92 հազար 284):


Թուրքիայում զգալի թիվ են կազմում նաև Թուրքմենստանի, Սիրիայի, Իրանի և Ադրբեջանի քաղաքացիները:


Նշվում է, որ 2020-ին ամենից շատ բնակություն են հաստատել Աֆղանստանի քաղաքացիները: Աճել է նաև Գերմանիայի, Ավստրալիայի, Բուլղարիայի, Անգլիայի, Հունաստանի, Դանիայի, Ռուսաստանի, Կանադայի, Շվեյցարիայի, Քուվեյթի և Սոմալիի քաղաքացիների թիվը: Իսկ ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Մոլդովայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Ռումինիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Սիրիայի, Իրաքի և Իրանի քաղաքացիների թիվը նվազել է:


Հատկանշական է, որ Կատարի քաղաքացիների թվի աճի ցուցանիշը, չնայած թուրք-կատարական հարաբերությունների անընդմեջ զարգացման ֆոնին սակավ է, ընդամենը 711: Նախորդ տարի հիշյալ քաղաքացիների թիվը 676 էր:


2020թ. Թուրքիայում բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիների թիվը զգալիորեն նվազել է՝ 1760-ից դառնալով 1257:


Կտրուկ նվազել է Կուբայի քաղաքացիների թիվը՝ 528-ից  դառնալով 261:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր