Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

05 փետ 2021 16:47

Հայազգի գեներալ Ջեֆրի Լ. Հարրիգյանը նշանակվել է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար

Գեներալ Ջեֆրի Լ. Հարրիգյանը նշանակվել է  Հյուսիսատլանտյան դաշինքի օդային ուժերի հրամանատար, որի կենտրոնակայանը գտնվում է Գերմանիայի Ռամշտեյնի ռազմաօդային բազայում: Նա նաև Գերմանիայի Կալկար քաղաքում գտնվող Ավիացիոն կարողությունների համատեղ կենտրոնի տնօրեն է:Տեղեկությունը հրապարակվել է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքէջում:

Դաշինքի օդային ուժերի հրամանատարի կարգավիճակում  գեներալ Հարրիգյանը խաղաղ պայմանների գործողությունների ժամանակ անդամ երկրների օդային և հրթիռային պաշտպանության հարցերով պատասխանատու է Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարի առջև: Նրա հրամանատարությունն ապահովում է Դաշինքի տարածքային ամբողջականության պահպանումը Հյուսիսային Նորվեգիայից մինչև Հարավային Իտալիա և Ազորներից մինչև Արևելյան Թուրքիա, ներառյալ ՆԱՏՕ-ի բոլոր եվրոպական երկրները: Բացի այդ, ՆԱՏՕ-ի համատեղ գործողությունների դեպքում նա լինելու է ավիացիոն բաղադրիչի պատասխանատու հրամանատարը:

Գեներալ Հարրիգյանը նաև Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարն է: Այս կարգավիճակում նա ավելի քան 19 միլիոն քառակուսի մղոն տարածքում ղեկավարում է Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը: Այդ տարածքը ներառում է Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի 104 երկիր, Արկտիկական, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսները, որտեղ ապրում է աշխարհի բնակչության ավելի քան մեկ քառորդը և արտադրվում է աշխարհի համախառն ներքին արդյունքի ավելի քան 25 տոկոսը: Գեներալ Հարրիգյանը ծառայության  է անցել 1985 թ.-ին ՝ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի ակադեմիան ավարտելուց հետո: Նա  մարտական առաջադրանքներ է կատարել «Արդար գործ», «Անապատի փոթորիկ» և «Բնորոշ լուծումներ» գործողությունների ժամանակ, մասնակցել է նաև Իրաքյան պատերազմին:

Գեներալ Հարրիգյանը նշանակումից առաջ Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում Միացյալ Նահանգների  Եվրոպա - Աֆրիկայի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ էր:

Հարրիգյանը օդաչու-հրամանատար է, կատարել է 4100 ժամվա թռիչք F-22, F-15C, A / OA-37 և MQ-1 ինքնաթիռներով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր