Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

06 փետ 2021 10:17

Աննա Հակոբյանն ուզում է «տեղավորվել» ամերիկահայության դրամահավաքի թեմայի մեջ, ինչն էլ առաջացրել է ամերիկահայերի զայրույթը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ամերիկահայությունը բավականին լուրջ գումար է հավաքել՝ 2020 թ. պատերազմի հետեւանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորման նպատակով։ Սակայն ամերիկյան մեր աղբյուրները փոխանցում են, որ թեմայի մեջ ուզում են «տեղավորվեն» իշխանությունները, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, որը գտնվում է ԱՄՆ-ում:


Ըստ այդմ, վերջինս նախատեսում է կազմակերպել «ֆուրշեթներ», «դրամահավաք», որպեսզի հետագայում կարողանան PR անել եւ ցույց տալ, թե իբր այդ գումարները հավաքվել են իրենց ջանքերով: Սակայն, ըստ մեր տեղեկությունների, այս հանգամանքն առաջացրել է Ամերիկայի հայ համայնքի մեծամասնության տարակուսանքն ու զայրույթը. շատերը դեմ են նման միջոցառումների անցկացմանը եւ նշում են, որ նախ՝ իրենք որեւէ կապ չեն ուզում ունենալ այսօրվա իշխանությունների հետ, երկրորդ՝ ո՛չ Աննա Հակոբյանը, ո՛չ իշխանությունները որեւէ կապ չունեն իրենց նախաձեռնած դրամահավաքի հետ»:




Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր