Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Oգոստոսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Օգոստոսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

06 փետ 2021 11:33

Պատերազմի օրերին Ադրբեջանը չի ունեցել «Բայրաքթարը» ղեկավարող մասնագետներ,իսկ այսօր զինուժի անձնակազմն ավարտել է «Բայրաքթարների» ղեկավարման դասընթացը

«Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող թուրքական «Baykar Savunma» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուք Բայրաքթարը հայտարարել է, որ Ադրբեջանի զինուժի անձնակազմն ավարտել է ԱԹՍ-ների ղեկավարման դասընթացը:


Փետրվարի 5-ին թելեգրամի իր ալիքում տեղադրած տեսանյութում Ս. Բայրաքթարը մասնավորապես ասել է. «Ադրբեջանի ԶՈւ-ի՝ հարվածային ԱԹՍ-ների դասընթացներն ավարտած անձնակազմին հավաստագրեր հանձնելու նպատակով գնում եմ մեր հարվածային ԱԹՍ-ների ուսումնական կենտրոն»:


Բայրաքթարի այս հայտարարությունը հաստատում է, որ պատերազմի օրերին Ադրբեջանը իր ԶՈւ-ում չի ունեցել թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերը ղեկավարող մասնագետներ և հետևաբար դրանք կառավարվել են Ադրբեջանում գտնված թուրք մասնագետների կողմից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր