Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել, ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ       Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին    

06 փետ 2021 12:03

Ուղևորների համար նոր ավտոբուսում օգտվելու նոր կանոններ են գործում՝ պետք է վճարել ոչ թե իջնելիս, այլ նստելիս

Ձեռք բերված նոր միկրոավտոբուսների առաջին խմբաքանակն արդեն Երևանի փողոցներում է։ 26 համարի երթուղին Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապում է Նորք Մարաշին:


Ուղևորների համար նոր ավտոբուսում օգտվելու նոր կանոններ են գործում.


Միկրոավտոբուսներից օգտվելու համար ուղևորը գումարն այլևս վարորդին չի փոխանցելու՝ պետք է վճարել ոչ թե իջնելիս, այլ նստելիս։


Մշտապես պետք է ունենալ 100 դրամանոց, քանի որ սարքը «վերցնում է» միայն այդ մետաղադրամը։ Եթե չունեք 100 դրամանոց՝ վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։


Ավտոբուսներն ունեն 17 նստատեղ, հարմարեցված են նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար։ Մեքենաներն ունեն հովացման, տաքացման համակարգեր։


Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և, ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։
Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին: Քաղաքապետարանից խոստանում են, որ շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ։


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ առաջիկայում երթուղի դուրս կգան մնացած ավտոբուսները, իսկ նոր երթուղիների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր