Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը       ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան    

06 փետ 2021 12:18

Էղավ էն, ինչին արժանի էինք... ազգովի, 94 թվից ա սկսվել էս պարտությունը, էս պարտությունն էսօրվա պարտություն չէ

«Հրապարակը» զրուցել է Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի հետ։



-Տեղեկություն ունենք, որ զո­րախումբ եք հավաքում՝ մոտ 500 հոգանոց, որ Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված ցույցերի մասնակիցներին ճնշեք: Նման օրինակ տեսանք նո­յեմբերի 10-ից հետո՝ ժորա Սափեյանը խումբ էր հավաքել:


-Էդ ո՞վ ա տենց պրովոկացիոն բա­ներ ասել: Ես ջոկատ ունեմ՝ կարմիր բերետներն են, ԱԱԾ-ի նախկին վետե­րանները՝ հատուկ մարտական ստորա­բաժանումներից. պատերազմի առա­ջին օրից սկսած՝ մարտական դիրքե­րում ենք եղել, Արցախում, փայլուն ձևով կատարել ենք մեր առջև դրված առաջադրանքը, մի սանտիմ հող չենք հանձնել: Հակառակը՝ պահել, պահպա­նել ենք, օգնել ենք ողջ Մարտակերտի շրջանը պաշտպանել: Եվ պատե­րազմից հետո էլ, հիմա գտնվում ենք Կապան քաղաքի մարտական դիրքե­րում, որտեղ մի սարսափելի իրավի­ճակ է: Գիտեք, որ թուրքերն ահագին ներխուժել են: Ըստ պայմանավորվա­ծության, չգիտեմ ինչի, և հիմա շատ դժվար վիճակ է, եկել ենք մեր բանակի կողքը կանգնենք, որպեսզի ստեղի մեր հողերը պաշտպանենք, ժողովրդին պաշտպանենք և մեր պատմական հայրենիքի սահմանները: Մենք քաղա­քական ոչ մի բաների մեջ չենք մտել, չենք մտնելու, մենք կոչված ենք հայրե­նիքի պաշտպանությանը և դրանով էլ զբաղվում ենք:




-«Ահավոր իրավիճակ» ասելով՝ նկատի ունեք հնարավոր բախո՞ւմ: Վտա՞նգ կա:


-Միշտ էլ, ամեն վայրկյան բախման հեռանկար կա և վտանգ: Դրա համար մենք ստեղ ենք գտնվում, որ, Աստված մի արասցե, մի բան լինի, կարողանանք օգնել մեր բանակին:


-Հիմա ավելի լարված է, քան պատերազմից հետո՞ էր:


-Ժողովուրդը շատ լարված է, որովհետև սահմանի ահագին փոփո­խություն է եղել: Փորձում ենք իրենց հետ միասին էս լարվածությունը թուլացնենք: Եվ իրենք, մեզ տեսնելով, հարգելով, շատ ոգևորվում են, և հի­մա էս ամեն ինչը հանգստացել է:


-Այսինքն՝ նորից թուրքերին գյուղեր, տներ զիջելու մասի՞ն է խոսքը:


-Ես չգիտեմ՝ էդ զիջել է կոչվում, թե ինչ: Թուրքերը, ըստ պայմանավորվա­ծության, մասամբ վերադարձել են գյուղերը, որտեղ նախկինում ապրում էին, և այդ վերադարձը լարվա­ծություն է ստեղծել ժողովրդի մեջ և ոչ միայն Սյունիքի, այլև ողջ հայ ազգի: Մենք էլ առաջին օրվանից եկել ենք ստեղ և պատրաստ ենք ամեն ոտձգության դեմ՝ պաշտպանելու մեր հայրենի հողը:


-Իսկ կարելի է՞ ասել՝ Դուք իշխա­նությունների հետ եք:


-Ես իշխանության հետ չեմ, ես մեր հող ու ջրի հետ եմ, ես ժողովրդի հետ եմ, ես երբեք քաղաքականություն չեմ մտել: Ես միշտ եղել եմ բանակի կողքին կանգնած և մնացել եմ բանա­կի կողքին: Իշխանությունը ձեր գործն է. ընտրեք, փոխեք, դզեք, փչեք, ում էլ ընտրեք, ես իր զինվորն եմ: Ես քաղա­քականությամբ չեմ զբաղվում:


-Իսկ որ հրամանատարները զինված խմբեր են կազմում, օրի­նակ՝ Ռազմիկ Պետրոսյանը, որ պաշտպանեն իշխանությանը. դուք դատապարտելի՞ եք համարում: Ձեզ հայտնի՞ է այդ մասին:


-Ես տեղյակ չեմ, էս սարերում ոչ մի լուր մենք չունենք: Կապ չկա, չունենք, չենք էլ ուզում ունենալ: Ռազմիկ Պետրոսյանին շատ լավ գի­տեմ, իմ մարտական ընկերն ա, ես չգիտեմ՝ հիմա ինքն ինչով է զբաղվում և որտեղ է:


-Արայիկ Հարությունյանը խո­սում էր առաջիկայում նոր ցա­վոտ որոշումների մասին: Ոմանք կարծում են, որ Արցախում այլևս չեն լինելու հայկական զինված ուժեր:


-Չի կարող տենց բան լինի, և Արայիկ Հարությունյանը Երբեք տենց բան չի կարա ասի: Արայիկ Հա­րությունյանին ես, ինչ-որ անում ա, վստահում եմ: Էդ, ինձ թվում ա՝ պրո­վոկացիա է:


-Դուք դա բացառո՞ւմ եք:


-Այսինքն՝ ի՞նչը բացառեմ:


-Որ Արցախի բանակ չլինի, ինչը պահանջում է Ալիևը:


-Չի կարա տենց բան լինել. Արցախի բանակը եղել ա, կա ու կպաշտպանի իր հայրենյաց հողը և ինչ որ մնացել է: Ավելին՝ ես կարամ ասեմ, որ շատ շուտով, չգիտեմ երբ, բայց շատ շուտով պատմական մեծ փոփոխություններ են լինելու:


-Ռուսական կողմից ասում են՝ քաղաքական դաշտում միակ մարդը, որը ռևանշիստական հռետորաբանություն չունի, Նիկոլ Փաշինյանն է:


-Ռևանշիստը թուրքն ա և ռուսը: Հայը ռևանշիստ չէ: Ես հա­մարում եմ, որ մենք պարտավոր ենք պատրաստվել՝ նոր պետություն, նոր ժողովուրդ, նոր բանակ ստեղծենք, որպեսզի կարողանանք մեր պատմա­կան հողերը հետ ազատագրենք:


-Բայց ո՞նց եղավ, որ...


-Էղավ էն, ինչին արժանի էինք... ազգովի: 94 թվից ա սկսվել էս պարտությունը, էս պարտությունն էսօրվա պարտություն չէ:


-Դուք Նիկոլ Փաշինյանի տեքստն եք կրկնում՝ բանակը չեն զինել, կերել են, թալանել:


-Բանակը վատ ենք զինել, վատ ենք պատրաստվել: Բանակը եղել է երկրորդ հերթին, ընդհանուր տնտե­սությունն է շատ վատ վիճակում, պետականաշինությունն է շատ վատ վիճակում եղել: Ամեն ինչ խախուտ է եղել: Մենք մեծ շանս ունեինք, որ դզվենք, և ոչ միայն մեր պատմական հողերը...


-Այսինքն, ասում եք՝ Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, Սերժ Մարզպանն ու Քոչարյանը՝ սխալ:


-Լևոն Տեր-Պետրոսյանը եթե ժամանակին պատերազմը չկանգնացներ, մեր հաղթարշավը, էս վիճակը հիմա չէր լինի: Եվ սխալ պայ­մանագիր՝ ոչ թե հաղթանակի, այլ զի­նադադար կնքեց: Ինչի՞ էն ժամանակ հաղթանակ չէր:


-Բայց ասում էր՝ տղա եք, պա­հեք:


-Դե ինքը տղա էր, չստորագրեր էդ ամեն ինչը: Տղա... ինքը տղա չի, սաղ հիմա տղա են դառել, Լևոնից սկսած, մինչև վերջ էլ, բոլորն էլ մեղք ունեն էս ամեն ինչում: Եվ մեկի վրա բարդել չի կարելի: Բոլորս ենք մեղա­վոր:


-Այսինքն՝ համարում եք, որ ճի՞շտ է Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ գլխավոր պատասխանատուն ինքը չէ:


-Գլխավոր է-գլխավոր չէ՝ ինքն էլ է պատասխանատու էս ամեն ինչի հա­մար: Բայց հավասար ձևով, բոլորի հետ միասին»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր