Այս կենդանակերպի նշանների կյանքը հուլիսի 1-ից կլցվի երջանկությամբ          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Այս կենդանակերպի նշանների համար ֆինանսական առումով շրջադարձային կլինի    

06 փետ 2021 15:06

Տեսանյութ.Ինչպես են ՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայում ահաբեկիչներին պատկանող «գաղտնի բազա» պայթեցրել

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգի հարակից շրջանում գտնվող ծայրահեղական ապստամբներին պատկանող «գաղտնի բազային», հայտնում է almasdarnews.com-ը:


RusVesna.SU ռուսական յութուբյան ալիքը այս շաբաթ հաղորդել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը թիրախավորել են «Հայյաթ թահրիր ալ- Շամ» խմբավորման` Իդլիբ նահանգում գտնվող  գաղտնի հենակետը, ինչի հետևանքով այն ամբողջությամբ ավերվել է:


«Օդային հետախուզական ինքնաթիռները հետևում էին «Հայյաթ թահրիր ալ- Շամ» խմբավորման ահաբեկիչների գաղտնի բազայում տեղաշարժի», - նշել է յութուբյան ալիքը և հավելել, որ տվյալ «հակաահաբեկչական գործողությունը տրամաբանական պատասխան էր Թուրքիայի անկարողությանը՝ վերահսկողություն հաստատել իր իսկ զինյալ խմբավորումների վրա, որոնք համակարգված հարձակվում են Իդլիբի դեէսկալացիայի գոտում Դամասկոսի կողմից վերահսկվող տարածքների վրա»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր