«Քարանձավային» ռուսատյացությունը, որով այժմ «շնչում է» Մակրոնը, անհրաժեշտ է Եվրոպայի առաջնորդ դառնալու համար          Զգուշացեք քրոնիկ հազից       Պուտինը բանակին հանձնարարել է տակտիկական միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնել ՌԴ-ի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման նպատակներով    

08 փետ 2021 11:18

Հենց Տոնոյանն է տվել հանձնարարականներ հակառակորդի զսպման, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման և պաշտպանական բանակին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման շուրջ

«Օրեր առաջ Դավիթ Տոնոյանն իր հարցազրույցում ասել էր, որ 2015-ի սահմանդրության պատճառով «պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:


«Այդ առիթով գրել էի. քանի որ պատերազմ այդպես էլ չհայտարարվեց (ռազմական դրությունն ու պատերազմ հայտարարելը նույնը չեն), ապա Տոնոյանի կարգավիճակը որևէ կերպ չէր տարբերվում նախապատերազմականից՝ այսինքն ԳՇ-ն ենթարկվում էր իրեն։


Գրածիս ևս մեկ ապացույց. սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան՝ Բուլղարիայից վերադառնալուց անմիջապես հետո, Տոնոյանը «օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՊՆ, ԶՈՒ ԳՇ և ԶՈԻ ղեկավար անձնակազմի հետ»։


Դատելով լուսանկարից՝ խորհրդակցությանը ներկա էին ԳՇ պետը, ԳՇ պետի տեղակալը։


Ավելին՝ խորհրդակցության ժամանակ հենց Տոնոյանին է զեկուցվել օպերատիվ իրավիճակը և զեկույցի հիման վրա հենց նա էլ. «տվել է համապատասխան հանձնարարականներ հակառակորդի զսպման, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման և պաշտպանական բանակին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման շուրջ»։


Սա ես չեմ ասում, սա սեպտեմբերի 28-ին Շուշան Ստեփանյանի հրապարակած պաշտոնական հաղորդագրությունում է գրած»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր