Այս ընտրություններով Գավառ խոշորացվող համայնքի պատմության մեջ բացվելու է նոր էջ          Ավելի քան 300 մետր տրամագիծ ունեցող «պոտենցիալ վտանգավոր» աստղակերպ է մոտենում Երկրին       Բևեռը սկզբունքորեն մտածում է ժողովրդին համահունչ և ձգտում է պայքարի դրոշ պարզած քաղաքական ուժերի և գործիչների միավորման    

08 փետ 2021 13:59

Եթե Ջալալը մեղքի բաժին չուներ այդ դավաճանության մեջ, ապա պետք է ապաքինվելուց հետո հայտարարություններով հանդես գար, նա պետք է խոսեր

«Իշխանությունները տարբեր հայտարարություններով ու նշանակումներով միտված շեղում են մեզ, որպեսզի չկարողանանք ուշքի գալ շոկից, սգից ու կորստից։ Ու դա անում են, որ լիարժեքորեն իրականացեն իրենց ծրագիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԱԺ նախկին պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։


Անդրադառնալով Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի՝ Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ նշանակվելուն՝ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ դրան քննադատաբար է մոտենում։


«Ջալալ Հարությունյանն այն մարդն է, ում ղեկավարած բանակը պարտվել է, և ունենք ցեղասպանված բանակ։ Եվ այդ պարագայում, եթե այս մարդը մեղքի բաժին չուներ այդ դավաճանության մեջ, ապա պետք է ապաքինվելուց հետո հայտարարություններով հանդես գար, նա պետք է խոսեր։ Այս նշանակումը բացասական է, քանի որ նա այնտեղ տապալեց ամեն ինչ, իսկ հիմա պետք է նմանատիպ իրադարձությունները շարունակվեն։ Ես այդպես եմ գնահատում։ Եթե նա համամիտ չի եղել, ապա առնվազն պետք է հայտարարությամբ հանդես գար։ Ու իր ղեկավարած բանակը պարտվել է, ինքը պետք է ինքնասպան լիներ։ Բանակը պարտվել է, քանի որ տեղի է ունեցել դավաճանություն։ Եթե ինքը մեղավոր չէր, դավաճանական խմբի մեջ չէր, ապա ինքը մեղավոր է ի պաշտոնե։ Այստեղ ինքն իրեն պետք է գնահատական տար, դա չի եղել»,- նկատեց նա։


Ըստ քաղաքական գործչի, պետք չէ մտածել, որ կարելի է այս իշխանությունների հետ որևէ հարցի շուրջ համագործակցել, իսկ արտահերթ ընտրությունները ևս համագործակցություն են այս իշխանությունների հետ։


«Սա խաղ է, և հետևաբար մենք պետք է հասկանանք՝ այս պահին ՀՀ-ում չի գործում ազգային իշխանություն, մենք չունենք ազգային կառավարություն, չունենք կառավարություն, որն ի զորու է բազում հարցերի պատասխանելու։ Այս կառավարությունն ի զորու չէ նաև թուրքական ապագա հարձակմանը պատասխանելու։ Հետևաբար, մենք պետք է արագ կազմակերպվենք ու ստեղծենք նոր ժամանակավոր կառավարություն, որը կկարողանա վերակազմակերպել բանակը»,- նշեց նա։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր