Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

09 փետ 2021 12:15

Մահացած 2-ամյա տղայի մայրը, խորթ հայրը և խորթ տատը ձերբակալվել են խմբով՝ երեխայի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով

2021թ. փետրվարի 7-ին՝ ժամը 12.50-ին, «Մասիս ԲԿ»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մանկահասակ՝ 01.08.2019թ. ծնված տղա երեխա:


Անմիջապես բժշկական կենտրոն և երեխայի բնակության վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի (անզգուշությամբ մահ պատճառելը) 1-ին մասով:


Երեխայի դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են կապտավուն գույնի բազմաթիվ արյունազեղումներ և քերծվածքներ, իսկ կատարված դիահերձմամբ գլխուղեղին հայտնաբերվել է տարածուն արյունազեղում, կողմնային փորոքներում՝ հեղուկ արյուն: Ըստ դատաբժշկի եզրակացության՝ երեխայի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմատիկ ախտահարումից՝ գանգուղեղային փակ տրավմա ստանալու հետևանքով:


Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երեխայի մարմնական վնասվածքները, հնարավոր է, պատճառվել են նրա ընտանիքի անդամների՝ մոր, խորթ հոր և խորթ տատի կողմից:


Նախնական տվյալներով՝ վերջիններս 2021թ. հունվարից սկսած պարբերաբար հարվածներ են հասցրել փոքրիկի մարմնի տարբեր մասերին, իսկ 2021թ. փետրվարի 6-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, երեխայի խորթ հայրը, չքնելու, անդադար լաց լինելու պատճառով, ծեծի է ենթարկել նրան՝ հարվածներ հասցրել դեմքի և գլխի շրջանում, որից հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել է, իսկ փետրվարի 7-ին նրա մոտ նկատել են թուլություն, որից հետո նա մահացել է:




Քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա՝ որոշում է կայացվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել) 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով նոր քրեական գործ հարուցելու, անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործին միացնելու, մեկ վարույթում քննելու և նախաքննությունը քննչական խմբին հանձնարարելու վերաբերյալ:


Մանկահասակ երեխայի 19-ամյա մայրը, 30-ամյա խորթ հայրը և 41-ամյա խորթ տատը ձերբակալվել են խմբով՝ երեխայի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու և անզգուշությամբ նրա մահն առաջացնելու կասկածանքով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:


Նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր