Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

10 փետ 2021 14:24

1-2 տարի հետո Ղարաբաղ չի լինելու, թուրքերը պիտի թույլ տան Ղարաբաղ մտնել... Ղարաբաղի օդն ընդհանրապես փակ չէր

Այս իշխանությունները երբեւէ անփութության կամ անգրագիտության արդյունքում չէ, որ որ հասցրեցին այս վիճակին, սա պլանավորված գործողություն էր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10–ին, հրավիրված ասուլիսում հայտարարեց պահեստազորի սպա, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:


«Նիկոլ Փաշինյանը թուրքական պատվերը ամբողջությամբ կատարեց, եթե մենք կարծում ենք, որ Արցախի 75 %-ն է հանձնված, ես համոզված եմ, որ մեկ–երկու տարի հետո Ղարաբաղ չի լինելու։ Թուրքերը թույլ չեն տալու, որ առանց իրենց թույլտվության ինչ–որ մեկը մուտք գործի Ղարաբաղ, արդեն տեղեկություններ կան, որ Հայաստանից դեպի Արցախ կարող են մեկնել միայն ՀՀ քաղաքացիները եւ ՌԴ քաղաքացիները, քանի որ պայմանագրի կողմ է։ Տեղեկության եղավ, որ օտարերկրյա լրագրողը փորձել է մուտք գործել Արցախ, բայց նրան թույլ չեն տվել, ասել են, որ Բաքուն պետք է թույլ տա։ Ավելի ծանր իրավիճակ, երբ  մեր քաղաքացիները, հոգեւորականները փորձել են գնալ Դադիվանք, բայց թույլ չեն տվել, եթե այն ժամանակ ասում էին, որ պետք է մարդկանց թվաքանակը տալ, հիմա նաեւ ասում են, որ կոնկրետ անուններ տվեք, որոնք պետք է նախապես համաձայնեցնել եւ նոր թույլտվություն տրվի։ Մենք կորցնում ենք Արցախը, իսկ Արայիկ Հարությունյանը ելույթ է ունենում եւ նշում է, որ ապատեղեկատվություն է հրապարակվում, նա դեռեւս իրեն Արցախի նախագահ է համարո՞ւմ, ո՞ր Արցախի, որը Նիկոլ Փաշինյանի հետ հանձնեց թուրքերի՞ն, մի՞թե այդ Արցախն արդեն  իրենց համար գոյություն ունի»,– ասաց Թաթուլ Պետրոսյանը։
Նա հիշեցրեց Արայիկ Հարությունյանի՝ պատերազմից որոշ ժամանակ առաջ արած հայտարարությունը, թե երբեւէ Ղարաբաղի օդն այդքան փակ չի եղել, որքան այդ ժամանակ էր։

«Դուք պատկերացնում եք, թե ինչ է ասում, եւ պատերազմը ցույց տվեց, որ Ղարաբաղի օդն ընդհանրապես փակ չէր»,– նկատեց նա։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ նա ակտիվ քաղաքականություն է վերադառնում, Թաթուլ Պետրոսյանն ասաց.

«Ռոբերտ Քոչարյանի կողմից ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից առաջ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն եւ հիմա, երբ տեսավ, որ Ռոբերտ Քոչարյանը որոշել է մտնել ակտիվ քաղաքականություն, նա հասկացավ, որ արտահերթ ընտրությունների  իրականացումը իրեն ձեռնտու չեն, ինքն արդեն չի կարող վերարտադրվել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր