Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

10 փետ 2021 14:40

Թաթոյանի անձը հայտնվել է ադրբեջանի բարձրագույն իշխանության թիրախում. Փաշինյանին հրահանգել են ազատվել նրանից

Ադրբեջանից Նիկոլ Փաշինյանին հրահանգել են ազատվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։


«Ադրբեջանից Նիկոլ Փաշինյանին հրահանգել են ազատվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից:


ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը թերևս միակ ինստիտուտն է, որի վերջին ամիսների գործունեությունը հիշեցնում է Հայկական պետականության գոյության մասին և որը հիմնված է Հայկական շահի վրա:


Մնացած բոլոր պետական ինստիտուտները՝ եզակի բացառություններով, գործում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերի սպասարկման տիրույթում և բովանդակային առումով խորը հակասության մեջ են գտնվում Հայկական շահի հետ:


Այդ իսկ պատճառով, Արման Թաթոյանի անձը հայտնվել է ադրբեջանի բարձրագույն իշխանության թիրախում: Վերջին օրերին ակտիվացել են Արման Թաթոյանին պաշտոնանկ անելու Ադրբեջանից հնչող կոչերը՝ նրան հռչակելով իրենց խոսքերով «խաղաղության» հաստատման, իսկ իրականում՝ Հայաստանի գաղութացման միակ և հիմնական խոչընդոտ ու սպառնալիք:


Հատկանշական է նաև այն, որ Արման Թաթոյանի իրավապաշտպան գործունեությունը թիրախավորվել է նաև Հայաստանի իշխանական տարբեր խմբավորումների կողմից, և շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ իրենցքայլական ուսապարկերը մտմտում են Թաթոյանից ազատվելու և նրա փոխարեն առավել ադրբեջանասեր փողոցային թափառական ակտիվիստ նշանակելու գաղափարի շուրջ:


Թուրքական և ադրբեջանական գործակալներին ուզում եմ զգուշացնել, որ իրեց արյունոտ թաթերը հեռու պահեն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից և չփորձեն 50 մետր շառավիղով մոտենալ նրան՝ անկախ իրենց տերերի կողմից իրենց իջեցված հրամանի կատարման պարտադիրության աստիճանից»,- գրել է Ղազինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր