Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

11 փետ 2021 12:17

Հայաստանը պատրա՞ստ է արդյոք սահմանները բացել թշնամու առջև, որը տարածքային պահանջներ է ներկայացնում (Սյունիք, Սևան, Երևան…) մեր երկրին

«Ինչպես գիտեք սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, եւ այլեւս Թուրքիան որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ»․ ՀՀ ԱԳ նախարար Ա. ԱՅՎԱԶՅԱՆ։


Ուժի կիրառման միջոցով փոխվել է Արցախի տարածքային ամբողջականությունը, ոչ թե ստատուս քվոն։ Թե՞ թաքուն պայմանագիր է ստորագրվել նաև ստատուս քվոյի մասով։


ԱԳ նախարարը պարտավոր է պարզաբանել՝


-Եթե փոխվել է Արցախի ստատուս քվոն, այդ դեպքում ո՞րն է Արցախի նոր ստատուս քվոն։


-Հայաստանը համաձայնվե՞լ է Արցախի տարածքների օկուպացիայի հետ։ Եթե այո, ապա ո՞ւմ կամ ո՞ր ատյանի որոշումով։


– Հայաստանը պատրա՞ստ է արդյոք (նաև տնտեսապես) սահմանները բացել թշնամու առջև, որը տարածքային պահանջներ է ներկայացնում (Սյունիք, Սևան, Երևան…) մեր երկրին:


Անուշավան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր