Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

12 փետ 2021 11:42

Թուրքերը ցուցադրել են քարտեզ, որում նշված տարածքները մինչև 2050 թ. մտնելու են թուրքական ազդեցության տակ, այդ թվում և Հայաստանը

Թուրքական իշխանամետ TGRT հեռուստաընկերությամբ փետրվարի 9-ին հրապարակված լուրերի հաղորդման ժամանակ ցուցադրվել է քարտեզ, որում ներկայացված տարածքները մինչև 2050 թվականը մտնելու է թուրքական ազդեցության տակ։


Հիշեցնենք, որ այս քարտեզը, որին որ հղում է անում թուրք հաղորդավարը, պատկանում է ամերիկյան Stratfor հետախուզա–հետազոտական մասնավոր կազմակերպությանը, որը, ըստ տարածված և հայտնի տեղեկության, ամերիկյան ԿՀՎ–ի (CIA) ենթակայությամբ է գործում, սնվում է պաշտպանական բյուջեից, և անվանվում է «ստվերային ԿՀՎ»։ Stratfor–ն այն հրապարակել էր դեռևս 2016 թվականին, սակայն վերջին շրջանում համացանցում դարձյալ սկսվել էր այդ քարտեզի քննարկումը։


Թուրքական հեռուստաընկերությունը նշում է, որ այդ բոլոր տարածքներում մինչև 2050 թ. ավելանալու է ոչ միայն թուրքական քաղաքական, այլև տնտեսական և ռազմական ազդեցությունը. այդ տարածքներն են Հունաստանը, Կիպրոսը, Լիբիան, Եգիպտոսը, Սիրիան, Իրաքը, Լիբանանը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Եմենը, Ծոցի երկրները, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանն, Թուրքմենստանը, ինչպես նաև ՌԴ հարավային շրջանների մեծ հատված և նաև Ղրիմը։


Նշենք, որ այս բոլոր երկրների հետ Թուրքիան ունի խորը հարաբերություններ՝ ինչպես բարեկամական (օր. Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան), այնպես էլ թշնամական (Հունաստան, Կիպրոս, Եգիպտոս, Հայաստան, Սիրիա և այլն.)։ Վրաստանում օրինակ կարևոր գործոն է թուրքական տնտեսական գործոնը, ՌԴ իսլամադավան շրջաններում էլ Թուրքիան «փափուկ ուժի» քաղաքականություն է տանում՝ տեղի բնակչությանը դարձնելով հավատարիմ և հաճախ օգտագործելով իր ահաբեկչական նպատակների համար։


Stratfor–ի՝ մի քանի տարի առաջ հրապարակած քարտեզը ստորև.

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր