Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում ամեն մի շշուկ պետք է ուշադրության արժանանա Հայաստանում          Նշաններ, որոնցով կարելի է կասկածել մոտալուտ թրոմբոզը       Տեսանյութ.Պարենի մատակարարումն առաջնագծում խաթարվել է. եղել են ժամեր, երբ անհնար է եղել սննդի առաքումը    

12 փետ 2021 13:26

Անհնար է չխելագարվել այս երկրում,հատակում ենք, մեզնից գարշահոտություն է փչում. Գեղամ Նազարյան

Երեկ ամբողջ օրը Հայաստանում ամենատարածված նկարը անհետ կորած որդուն փնտրող հոր լուսանկարն էր, որի հագուստից քաշում էր ոստիկանը: Անհետ կորած զինվորի հայրը իր որդուն է ուզում, գոնե իր որդու մարմինը: Լրագրողները, հանրությունը փորձում է հասկանալ, թե նա ինչ է ասում: Մի փորձեք. Չեք հասկանա: Նայեք նրա աչքերին: Միայն նայեք նրա աչքերին ու ամեն ինչ կհասկանաք: Նրան լսելու կարիք չկա:


Մի քննադատեք, անիծեք նաեւ անհետ կորած զինվորի հոր հագուստից քաշող ոստիկանին: Մի դատեք նրան, քանի որ նա չի հասկանում, թե ինչ է անում: հավատացեք, նա ավելի շատ տուժած է, քան իր որդուն հոկտեմբերի 12-ից փնտրող այս մարդը: Որդուն փնտրող մարդն իր հոգին ու խիղճը չի կորցրել, իսկ ոստիկանը՝ անհեթեթ հրաման կատարող ոստիկանը՝ կորցրել է:


Նայեք զինվորի հոր լուսանկարին, իսկ հետո կարդացեք թե ինչ է ճամարտակում նիկոլի նորանշանակ օգնականը, որը քնած էր, արթնացավ զանգից, դարձավ վարչապետի օգնական, իսկ հիմա գտնվելով հատակում, չի հասկանում, թե ինչ է դուրս տալիս, չի հասկանում, որ շուտով իր անհեթեթ մտքերի համար պատասխան է տալու: Նա, որ ասում է, թե թող անհետ կորած զինվորների հայրերը գտնեն իրենց որդիներին որ հետ ֆեյերվերկ անենք, սենսացիա անենք, հատակում է այնպես, ինչպես անհետ կորած զինվորի հոր հագուստից քաշող ոստիկանը, բայց նրանցից ավելի խորհ հատակում են ոստիկանապետը, որը նման հրահանգներ է տալիս եւ նիկոլը, որը երկիրը հասցրեց այս վիճակին:


Երկիրը մի մեծ խելագարանոց է հիշեցնում: Գերիների ծնողները ճանապարհ են փակում, բայց լրագրողներին կոչ անում չլուսաբանել, այդպես էլ չհասկանալով, որ իրենց արածը ոչինչ է, եթե ակցիան չլուսաբանվի: Նրանց եւս մի դատեք, քանի որ երկիրը մի մեծ խելագարանոց է: Նախարարները, հատակում գտնվող նախարարներն իրար հերթ չտալով տափակություններ են դուրս տալիս, մենիմ ադընընական պատգամավորները մանեւրում են ցինիզմի ու տափակության սահմանին, բոլորը գոռում են, բղավում են, իսկ երկիրը սուզվում է ջրի հատակը:


Անհնար է չխելագարվել այս երկրում: Անհնար է պահպանել հավասարակշռությունը մի երկրում, որտեղ վարչապետն այնքան ստոր է, այնքան անինքնասեր, այնքան ցածրակարգ, որ համառորեն հրաժարական չի տալիս, երկիրը ավելի ու ավելի խորը անդունդ նետելով:


Անհետ կորածների ծնողները չպետք է փողոց դուրս գային: Նրանց հարցերը պետք է պետությունն արագ կարգավորեր: Ականջներով աթոռից կառչածը պետք է գոնե ֆայմեր, որ պետք է ֆիքսվեր, որ գերիները բոլորը բոլորի դիմաց վերադարձվում են երկու շաբաթվա կամ գոնե մեկ ամսվա ընթացքում:


Նիկոլը պետությունը մատնել է անգործության: Երկրում այն ինչ այսօր կատարվում է նիկոլի անմտության կամ դիտավորության հետեւանքներն են: Մենք ամեն օր ավելի ծանր վիճակում ենք հայտնվելու, քանի որ պատժվում ենք ստահակին վարչապետի պաշտոնում թողնելու համար:


Մենք բոլորս հատակում ենք, մեզնից, անխտիր բոլորիցս գարշահոտ է փչում, քանի որ վարչապետի պաշտոնում հանդուրժում ենք նիկոլին, քանի որ զոհված զինվորի, անհետ կորած զինվորի, գերի ընկած զինվորի հորն ու մորը թույլ ենք տալիս փողոց դուրս գալ եւ աղաղակել իրենց խնդիրների մասին, մինչդեռ այդ մարդկանց պետք է շրջապատեինք գորովանքով, իսկ հարկ եղած դեպքում այս կամ այն խնդիրը բարձրաձայնելու համար փողոց պետք է դուրս գային նրանք, ովքեր ընտանիքում հրաշքով կորուստ չեն ունեցել:


Պետության առանձնատները՝ պետության պաշտպաններին նախաձեռնության նպատակներից մեկն էլ հենց այս է, որ անհետ կորած, զոհված զինվորների ծնողները բարձրակարգ հոգեբանական օգնություն ստանան, եւ ոչ թե խելագարված այս նախարարությունից մյուսը վազեն, այս փողոցից մյուս հրապարակը, իսկ ցինիկ եւ ցածրակարգ նախարարներն ու այլ պաշտոնյաները նրանց տարատեսակ սուտ եւ կեղծ խոստումներ տան:


Մի օր էլ, եթե այս մղձավանջը շարունակվի, փողոց են դուրս գալու, ճանապարհներ փակելու, կառավարական առանձնատները շրջափակելու, երկու անցանկալի ընտանիքներին այնտեղից հեռացնելու վիրավոր, բժշկական օգնության կարիք ունեցող հազարավոր զինծառայողների ծնողները, կանայք, քույրերը, եղբայրները, ընկերները, դասընկերներն ու դասընկերուհիները, ուսուցիչներն ու դասախոսները եւ հենց բժիշկները:


Հասկացեք, մենք ամեն օր ավելի ծանր վիճակում ենք հայտնվելու, ամեն օր երկիրն ավելի ու ավելի է հիշեցնելու խենթանոց, խելագարանոց, քանի դեռ նիկոլը վարչապետ է, քանի դեռ մենք ժամանակ ենք վատնում անգետներին համոզելու համար, թե նիկոլն ինչ հրեշ է եւ ինչ բերեց մեր երկրի գլխին կամ ժամանակ ենք վատնում ժեխին բացատրելու համար, որ Արցախը պլան չէր, որ նախկիները գցել էին նիկոլի գրպանը, որ հետ գլխին սարքեին:


Մենք բոլորս հատակում ենք: մենք բոլորս ամեն օր խայտառակ ենք լինում: նայեք բոլորդ ձեզ կողքից, փորձեք նայել ու կամաչեք: Մենք հատակում ենք, մեզնից գարշահոտ է փչում, բայց մենք արդեն այդ ամենը չենք գիտակցում: Հայաստանի եւ մեր բոլորի մաքրումը պետք է սկսել գերագույն գլխավոր գարշահոտի հեռացումով։ Ուրիշ ճանապարհ չկա։


Գեղամ Նազարյան   


Ճշմարտություն սերունդների համար


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր