Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը          Եթե ցանկանում եք զարգացում և անվտանգություն, ապա թույլ մի տվեք, որ մեր թշնամիները պատերազմ սկսեն ձեր տարածքներից       Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ նախատեսում է այցելել Ռուսաստան    

13 փետ 2021 10:00

Հարազատները չգիտեն այլևս ինչ մտածել,500 անհետ կորած ծնողներին ծանուցել են՝ իրենց որդիները գերի չեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջին օրերին մոտ 500 ծնողների ծանուցվել է, որ իրենց որդիները ոչ թե գերի են, այլ համարվում են անհետ կորած։


Մի շարք ծնողներ, ովքեր ավելի վաղ տեղեկություններ ունեին, թե իրենց որդիները Ադրբեջանում են, գերության մեջ, և հույս ունեին, որ նրանք մի օր կվերադառնան, նրանց ասվել է, որ իրենց հարազատները համարվում են անհետ կորած։


Ավելի վաղ էլ Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտարարել էր, որ որոշակի կասկածներ կան, որ Ադրբեջանը մեր զոհերի մի մասին հուղարկավորել է։ Այս ֆոնին գերիների ու անհետ կորածների հարազատները չգիտեն այլևս ինչ մտածել և ինչ հույս ունենալ»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր