Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

13 փետ 2021 12:32

Ո՞վ է պատրաստ խախտել հրադադարը.Ղարաբաղյան հարցում Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի շահերի նմանություններն ու տարբերությունները

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում Մոսկվայի, Երեւանի, Բաքվի շահերը համընկնում են տնտեսական հարցերում, իսկ տարաձայնությունները վերաբերում են Ղարաբաղի կարգավիճակի հարցին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը:


Ադրբեջանն ասում է, որ ղարաբաղյան հակամարտությունը սպառված է, մինչդեռ Հայաստանն ասում է, որ հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ, եւ այդ դիրքորոշումը սատարում են ԵԱՀԿ ՄԽ արեւմտյան համանախագահները: Մոսկվան նույնպես դեմ չէ, որ Մինսկի խումբն ակտիվորեն սկսի աշխատանքը:




Ինչպես նշեց Տարասովը, ինտրիգը կայանում է նրանում, թե ինչի մասին կողմերը կսկսեն խոսել, քանի որ հին օրակարգը չի աշխատում, փոփոխվել է աշխարհաքաղաքական իրավիճակը ղարաբաղյան պատերազմից հետ: Ինչի՞ մասին նրանք կխոսեն: Ի՞նչ պայմաններով: Ի՞նչ դրույթների հետ է համաձայն Ադրբեջանն ու Հայաստանը, որպեսզի սկսեն երկխոսել ԱԳ նախարարների մակարդակում, իսկ հեռանկարում, հնարավոր է նաեւ պետությունների ղեկավարների մակարդակում:


«Հայաստանի կողմից Ղարաբաղի կարգավիճակը չճանաչելը հանգեցրել է նրան, որ այժմ իրավական առումով ռուս խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում, դեռ ավելին, Ղարաբաղի հետ հաղորդակցումը հասանելի է դառնում Ադրբեջանի միջոցով: Ուստի կարգավիճակի շուրջ ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի առաջխաղացման դեպքում այդ հարցը կարող է լուծվել Մոսկվա-Բաքու երկխոսության միջոցով: Միեւնույն ժամանակ Ռուսաստանը չի հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբից, քանի որ դա Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու լծակներից մեկն է»,-հավելեց քաղաքական գործիչը:


Զուգահեռաբար ընթանում է մեկ ուրիշ գործընթաց. Մոսկվայում կայացել է փոխվարչապետերի մակարդակով հանդիպում, որի ընթացքում դիտարկվել է հաղորդակցությունն արգելաբացելու մասին հարցը: Շեշտադրվում է այն, որ դա կհանգեցնի հայկական բիզնեսի հնարավորությունների մեծացմանը, կսկսվի բիզնես երկխոսություն, որը հեռանկարում կարող է հանգեցնել նոր փոխզիջող մոտեցումների ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:


Կա եւս երկու հումանիտար հարց, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ ռազմագերիների փոխանակման, սահմանները որոշելու եւ խնդիրները:


«Առանց որոշելու, թե ինչ պարամետրերով կդիտարկվի Ղարաբաղը (աշխարհագրական տեսանկյունից), դրա կարվավիճակի հարցին անցումը հնարավոր է միայն տեսականորեն, փորձագետների մակարդակում: Այժմ այդ հարցը ավելի բարձր շրջանակների մակարդակում բարձրացնելը նշանակում է բարդացնել իրավիճակը նախ Հայաստանի համար»,-պարզաբանեց Տարասովը:


Նրա խոսքով՝ հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղով անցել է Անկարայից Կալուգա առաջին գնացքը, որը չկար մինչ ղարաբաղյան պատերազմը: Այսինքն՝ Հայաստանը շրջանցելով: Հաղորդակցությունների ապաարգելափակման դեպքում Հայաստանը կսկսի միանալ տնտեսական նախագծին: Դա կմեծացնի Ադրբեջանի միջով Ռուսաստանից Թուրքիա բեռնահոսքը: Վրաստանը ստիպված կլինի փոխել իր քաղաքականությունն ու հետ կանգնել ռուսաֆոբ դիրքորոշումից, իսկ Հայաստանը՝ քաղաքագետի պնդմամբ, այդ ամենի ֆոնին ԼՂ հարցով փոխզիջումային մոտեցումներ կսկսի փնտրել:


«Ղարաբաղի կարգավիճակը ցավոտ հարց է: Բացասական ֆոնը դեռ պահպանվում է, կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում հետ մնալ տեղեկատվական պատերազմի հնարքներից, ինչը կարող է անդրադառնալ հաղորդակցությունների ապաարգելափակման մասին նրանց երկխոսության վրա: Հայկական շահերի տեսանկյունից կարգավիճակի հարցը պետք է հետաձգել: Եթե Հայաստանում ռեւանշիստական ուժեր գան, ապա դա երկիրն աղետի կտանի, պետք է փոխզիջումային որոշում փնտրել»,-հավելեց նա:


Ինչ վերաբերում է Անկարայի դերին, ապա նա այդ ամենի հետ, փորձագետի խոսքով, կապ չունի, եւ նրան դեմոնիզացնել պետք չէ, քանի որ Թուրքիան բանակցությունների կողմ չէ, իսկ մոնիթորինգային կողմը գտնվում է Ղարաբաղի սահմաններից դուրս՝ Աղդամում:


«Ո՞ւմ են նրանք հետեւելու: Գյումրիում գտնվում է ռուսական ռազմաբազան, Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահները: Ո՞վ է պատրաստ խախտել հրադադարը: Ադրբեջա՞նը: Քիչ հավանական է: Հայաստա՞նը: Պատրաստ չէ: Խաղաղապահնե՞րը: Ո՛չ: Ղարաբաղի բանա՞կը: Ո՛չ»,-եզրափակեց Տարասովը:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը` կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռային եւ հրետանային զենք եւ ավիացիա, հարձակման անցան շփման գծի ողջ երկայնքով՝ նշանառության տակ վերցնելով Պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը։


2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքում Բաքվին անցան Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջաններն ու Ղարաբաղի եւս 2 շրջան՝ Հադրութն ու Շուշին: Համաձայն հայտարարության՝ ԼՂ տարածքում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, հաղորդակցությունների ապաարգելափակման հարցով աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ բանակցություններ սկսվեցին, սակայն հայ ռազմագերիների վերադարձի հարցը դեռեւս մնում է չլուծված: 




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր