Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

15 փետ 2021 12:52

Տեսանյութ.Դատախազությունը հորինել է Փաշինյանի դավաճանության մասին հաղորդումները քննելու մի նոր տարբերակ, որով բոլոր հաղորդումները նետում է աղբարկղ

Դատախազությունը հորինել է Փաշինյանի դավաճանության մասին հաղորդումները քննելու մի նոր տարբերակ, որով բոլոր հաղորդումները նետում է աղբարկղ՝  ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր նորքի նստավայրի առջև, որտեղ քննում են ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ՝ 100-ից ավելի փաստաբանների բողոքը։

Արծվիկ Մինասյանի համար անկհայտ է, որ դատարանը պետք է բավարարի փաստաբանների պահանջը՝ հակառակ դեպքում կստացվի, որ դատական իշխանությունն էլ է գտնվում ապօրինի գործողությունների տիրույթում։

Նա նկատեց, որ ոչ միայն փաստաբանների կողմից է ներկայացվել հաղորդում հանցագործության մասին, այլև բազմաթիվ տարբեր անձանց, խմբերի, ուժերի կողմից։

«Ամենախմբային հաղորդումները և մասնագիտական առումով ամենաշատ ներկայացված հաղորդումները երեք խմբի են բաժանվում՝ մասնագիտական հանրույթի կողմից և իրավաբան-գիտնականների կողմից ներկայացված հաղորդում հանցագործության մասին, Արթուր Ղազինյանն էր հաղորդում ներկայացրել հանցագործության մասին, ընդ որում՝ հատուկ շեշտելով պետական դավաճանությունը, վնասարարությունը և պետական գաղտնիքի հրապարակումը, փաստաբանների կողմից է ներկայացվել բավական ծավալուն հաղորդում՝ նույն հիմքերով և հանցադեպով, և, ի վերջո, նաև մամուլի տարբեր հրապարակումներն են եղել։

Ի՞նչ է արել Դատախազությունը և Հատուկ քննչական ծառայությունը․ Դատախազությունը վերցրել էր Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա հարուցել էր մի քրեական գործ, ընդ որում, նրանում նախատեսված հանցադեպը կառուցել էր «պաշտոնեական լիազորությունների չարաշահում» քրեորեն պատժելի արարքի վրա, և բոլոր այս հաղորդումները, որոնք ներկայացվում են «պետական դավաճանություն» հանցադեպի հիման վրա, Դատախազությունը և Հատուկ քննչական ծառայությունը արհեստականորեն տեղափոխում են դեպի այս դաշտ՝ առանց որևէ օրինական հիմքի»,-բացատրեց Արծվիկ Մինասյանը։

Նա պարզաբանեց, որ Դատախազությունը և Հատուկ քննչական ծառայությունը կարող էին 3 տիպի որոշում կայացնել՝ քրեական գործ հարուցել, չհարուցել կամ ուղարկել այլ լիազոր մարմին, այնինչ հորինել են 4-րդ՝ ապօրինի տարբերակ, և հենց դա էլ փաստաբաններն այժմ բողոքարկում են դատարանում։

«Այս դատական ակտը կարևոր է նախ՝ որովհետև բազմաթիվ հաղորդումներ կան, և ոչ միայն պետական դավաճանության, վնասարարության, պետական գաղտնիքի հրապարակման, պետության անվտանգության դեմ հանցագործությունների գրեթե բոլոր հոդվածներով Նիկոլ Փաշինյանը և դավաճանական այս ամբողջ կազմը պետք է անցնեն»,-ասաց Արծվիկ Մինայանը։

Իբրև օրինակներից մեկը, նա նշեց, որ Քրեական օրենսգրքում ամրագրված է հոդված՝ խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների բաժնում, երբ նախատեսված է քրեական պատասխանատվություն ագրեսիվ պատերազմի համար։

«Այն, ինչը Ադրբեջանը և Թուրքիան նախաձեռնել են՝ ներգրավելով վարձկաններին, ագրեսիվ պատերազմ է։ Հիմա հարց է առաջանում՝ արդյո՞ք նույնիսկ Դատախազությունը, կամ Հատուկ քննչական ծառայությունը, կամ Քննչական կոմիտեն հարուցել են «ագրեսիվ պատերազմի» հոդվածով քրեական գործ։ Եթե հարուցել են, ապա Հայաստանի իշխանությունը ներկայացնող անձինք առնվազն կարող են այս հոդվածի շրջանակում անցնել որպես օժանդակողներ, դրդիչներ, որովհետև նրանց վարքագծում ակնառու է, որ նրանք կարող են լինել նաև օժանդակողներ այն պատերազմի, որ ակնհայտորեն բերել է 5000-ից ավելի զոհերի, տասնյակ հազարավոր հաշմանդամների, մի ամբողջ տարածքի կորստի և բազմաթիվ բացասական դրսևորումների։ Էլ չասած, որ այդ պատերազմի ընթացքում կիրառվել է ամենասարսափելի՝ միջազգային պայմանագրերով արգելված զինատեսակներ»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր