Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած ազդեցիկ, հեղինակավոր հայերը          Տեսանյութ.Մալայզիայում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել, զոհվել է 10 մարդ       Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»    

15 փետ 2021 13:12

Անձամբ Փաշինյանին շատ է դուր եկել այս սկանադալը.Նարկոսկանդալ ոստիկանությունում. կրկին ասպարեզում է Շիշ բռնողը. «Դեժավյու»

«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է. «Նկարի ներքեւի հատվածում կարմիր բերետավորների 2-րդ վաշտի հրամանատար Ադամյան Վլադն է, վերջինս հայտնի է Կրիստալ Վլո մականունով: Որպեսզի հասկանալի լինի, թե ում մասին է խոսքը, հավելենք, որ Վլոն Արտակ Թովմասյանի կազմակերպված անհնազանդության ակցիայի ժամանակ քաղաքացու քիթը կոտրող ոստիկանն է:

Ուրեմն մի քանի օր առաջ վերջինիս ՔՈԳ վարչության նարկոյի բաժինը բռնել է կրիստալ տեսակի թմրամիջոցի գործի շրջանակներում, ըստ տեղեկությունների վերջինիս հետ նույն գործով թաթախված է նաեւ 1- ին վաշտի հրամանատար Միքայել Այվազյանը (նկարում վերեւից աջինը):

Միքայելը ոստիկանությունում, ինչպես ասում են, անտեր տղա չէ, նա հանդիսանում է հանրահռչակ Ադիկի (կարմիր բերետների ծառայության համակարգող) մտերիմը:

Հասկանալի է, որ մտերիմ-կոլեգայական ավանդույթներով փորձում են իրեն նյութերով չանցկացնել, որպեսզի շղթան չբացահայտվի:

Մեր աղբյուրը չի բացառում հավանականությունը, որ թեմաի մեջ նաեւ փայ ունի Ադիկը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Թերեւս հենց սա է պատճառը, որ կարմիր բերետավորներին ստիպում են ցուցմունքներ տալ բռնող օպերների վրա։

Այնպես չէ, որ այս նարկոսկանդալից միայն մեր աղբյուրներն են տեղյակ: Թեմային քաջածանոթ են ոստիկանապետը, Նիկոլի Շիշ բռնողը, Շիշ բռնողի եղբայր Նաիրին եւ պատգամավոր Հակոբ Սիմիդյանը: Անձամբ Փաշինյանին շատ է դուր եկել այս սկանադալը, վերջինս իր Շիշ բռնողին ու վերոգրյալ մյուս կամակատարներին հանձնարարել է տաք պահել թեման եւ որպես կոմպրոմատ օգտագործել կարմիր բերետավորների դեմ: «Խառը ժամանակներ են, մեկ էլ տեսար ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառելու հարցում բերետավորները զադնի դնեն, դե էդ ա բգներից բռնելու լավ առիթ է»,- Փաշինյանի այս տողերը լոպազավարի կրկնել է Շիշ բռնողը երեւանյան ակումբներից մեկում՝ ցույց տալով, թե ինքն այնքան մտերիմ է Նիկոլի հետ, որ տիրապետում է նման գաղտնի խոսակցությունների»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր