Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

15 փետ 2021 14:58

Ժողովուրդը թքած ունի իր ապագայի վրա. կարևորը՝ մի կերպ գոյատևի, իշխանությունն էլ թքած ունի իրենց վարկանիշի վրա. կարևորը՝ մի կերպ մնան իրենց կաբինետներում

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում գրում է.


«Հայաստանը՝ Փաշինյանի՝ գրեթե 3 տարվա կառավարումից հետո:


Պատերազմում խայտառակ պարտություն ենք կրել: Կապիտուլյացվել է ոչ միայն բանակը, այլև ժողովրդի կամքը: Հայերի գլխում լիակատար լճացում է, հոգում՝ ցավ ու դառնություն:
Գաղափարախոսություն չկա: Ինչ-որ անհասկանալի բան է պարտադրված՝ կազմված ԼԳԲՏ գաղափարներից, տարատեսակ ցինիկ աղանդներից:
Տնտեսական ճեղքում հնարավոր չէ, չկա զարգացման ոչ մի լուրջ ծրագիր:
Կոռուպցիայից չեն ամաչում: Դա արդեն կենսակերպ է:
Արտաքին քաղաքականություն չկա: Արտաքին գործերի նախարարությունը վերածվել է երկրի արտաքին քաղաքականությունն ամենօրյա ռեժիմով ապականող Նիկոլ Փաշինյանի կեղտոտ գաղափարները մաքրող լվացքատան:
Հայերը վերածվել են ամուսնու ու կնոջ փիարն ապահովող ժեխի: Չեն ամաչում նույնիսկ ռազմաճակատում զոհված հերոսների ծնողներին պրոպագանդիստական նպատակներով գնելուց ու օգտագործելուց:
Ազգաբնակչությանը, բացի գոյատևման փորձերից ու ինչ-որ բան վաստակելուց, ոչինչ չի հետաքրքրում: Շարունակ փնտրտուքի մեջ են՝ ուր գնալ Հայաստանից:
Բյուրոկրատական մեքենան աշխատում է անխափան: Իրենք՝ բյուրոկրատները, թալանում են բյուջեն՝ ասես վերջին անգամվա պես:
Քավոր-սանիկությունն ու հովանավորչությունը տարածվում են քաղցկեղի պես: Նիկոլ Փաշինյանի թիմն այդ կերպ փորձում է ամրացնել արդեն չորացած ու ուր որ է տապալվող ծառի արմատային համակարգը:
Երկրի պաշտպանության նախարարը պարզապես հիմար է: Գլխավոր շտաբի պետը քարուքանդ եղած բանակի գեներալ է՝ վախկոտ ենթասպայի հոգով:


Այս վիճակը կարելի է կոչել մեկ բառով՝ պարտված պետություն: Այդպիսի պետության վիճակը գնահատվում է իշխանությունների և ժողովրդի միջև նոր հարաբերությունների տեսակով:


Ժողովուրդը թքած ունի իր ապագայի վրա. կարևորը՝ մի կերպ գոյատևի:


Իշխանությունները թքած ունեն ազգաբնակչության ու իրենց վարկանիշի վրա. կարևորը՝ մի կերպ մնան իրենց կաբինետներում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր