Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

15 փետ 2021 15:48

Կարծում եմ՝ ավելի լուրջ միջադեպերի ենք ականատես լինելու, ընդհուպ՝ առևանգումներ և սպանություններ. Ո՞վ կարող է երաշխավորել այդ մարդկանց անվտանգությունը

Սա հենց այն է, ինչի մասին առաջին օրվանից մարդիկ ասում են, այն որ չէր կարելի այդ դիրքերը հանձնել, քանի որ այդ դիրքերը ապահովում էին հայկական բնակավայրերի, մեր ճանապարհների՝ այդ թվում՝ միջպետական ճանապարհների անվտանգությունը։
Այդ մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն՝ անդրադառնալով ՄԻՊ Արման Թաթոյանի հրապարակած տեսանյութին՝ որտեղ լսվում են 2 օր առաջ, օրվա տարբեր ժամերի՝ Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում հնչած կրակոցներին:


«Մեր ուժերն այդ ամբողջ ուղղությամբ հետ են եկել, դա հենց Զանգելան, Ղուբաթլի հատվածն է, որը նոյեմբերի 9-ի համաձայնագրով չէր հանձնվել, բայց հետո ինչ-որ գաղտնի համաձայնագրերով հայկական ուժերը նահանջեցին՝ լրիվ բաց ու անպաշտպան թողնելով Հայաստանի միջպետական ճանապարհները՝ բազմաթիվ հայկական բնակավայրեր զրկելով ապահով կապից մնացած Հայաստանի հետ, նաև Իրանի ճանապարհն է գտնվում թշնամու վերահսկողության տակ։ Այսինքն, երբ ադրբեջանցիները ուզեն՝ կբացեն, երբ կուզեն՝ կփակեն ճանապարհը։ Այս ամենը վկայում է այն մասին, որ այն ամենավատ կանխատեսումները, որ արվել էին, հենց այդ ամենավատ սցենարով էլ իշխանությունները աշխատել են։ Այն ժամանակ, երբ պահանջում էինք հրաժարական, որպեսզի այս կորուստները չլինեն՝ ձգձգվեց, ձգձգվեց, արդյունքում՝ ինչ կարողացան հանձնեցին։ Այն, ինչ հիմա տեսնում ենք, այդ կրակոցները, ոչխար գողանալը, համոզված եմ՝ կլինեն նաև այլ միջադեպեր՝ բնական են, որևէ պատրանքներ չունեմ խաղաղ համակեցության, որովհետև գեթ մեկ աստիճանով չի պակասել պետական մակարդակով հակահայկական հիստերիան, այնպես որ այսպիսի միջադեպեր անընդհատ լինելու են, ես հիմնավոր մտավախություն ունեմ, որ ավելի լուրջ միջադեպեր են լինելու, ընդհուպ՝ մինչև առևանգումներ, սպանություններ և այլն»։


Նա ընդգծեց, որ այս կրակոսները նորություն չեն ու մարդկանց հոգեբանորեն ճնշելու համար ադրբեջանցիները կրակում են ամեն տեղ։ «Պատկերացրեք, թե այդ գյուղերում ինչպես են ապրում երեխաները, իրենց ծնողները։ Ո՞վ կարող է այդ հատվածում երաշխավորել այդ մարդկանց անվտանգությունը, պատկերացրեք՝ թեկուզ, ոչ թիրախավորված, ասենք պատահականորեն մի գնդակ ընկնի ու որևէ մեկին վնասի, ո՞վ է պատասխան կրելու այն բանի համար, որ հայկական գյուղերը հայտնվեցին ուղիղ նշանառության տակ»։


Անդրադառնալով կրակոցներին հայկական կողմից պատասխանելուն՝ նա նշեց, որ Հայաստանի անպիտան, իմպոտենտ իշխանությունը ի զորու չէ Ադրբեջանին որևէ հարցում պատասխանել։ «Վախկոտ դավաճանների կույտ է։ Ընդ որում՝ հիշեցնեմ, որ շատ երկար ժամանակ այդ հատվածներում բնակավայրերի ինքնապաշտպանությունը տեղի ջոկատներով էր արվում, մինչև նրանց այդ հատվածներից հենց ՊՆ-ի հրամանով չհանեցին։ Հիմա ենթադրում եմ, ինչ-որ ուժեր կան, սակայն այդ ուժը ինչպես է պաշտպանելու մարդուն, որն ուղիղ նշանառության տակ է։ Ինչ վերաբերում է կրակողներին պատասխան տալուն՝ նա նշեց, որ այդ հատվածներում իրենք բնակչություն չունեն։ Այսինքն, իրենք դիրքերում ապահով նստած են, սա նշանակում է, որ հայկական ուժը պետք է թշնամու դիրքերը ոչնչացնեն նման սադրանքներից հետո, մի բան, որ այս դավաճան, վախկոտ, անողնաշար իշխանությունները ընդունակ չեն։ Այսինքն, մենք վերադառնում ենք 1992 թ-ի վիճակ, երբ նորից՝ բազում կյանքերի գնով պետք է ապահովենք հայկական բնակավայրերի անվտանգությունը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր