Ապրիլի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ապրիլի 22-23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Եգիպտական աստղագուշակ` ըստ ծննդյան ամսաթվի    

15 փետ 2021 16:04

Դպրոցները լրջագույն խնդիրների առաջ են կանգնելու,ուսուցիչները բողոքի զանգվածային ակցիաներ ու դասադուլներ են իրականացնելու, եթե... «Մեդիապորտ»

Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչությունը գրավոր ծանուցում է ուղարկել դպրոցներին՝ ֆինանսավորումը 10-15% կճատելու մասին՝ հիմնավորելով, թե բյուջեում փող չկա:
Այս որոշման արդյունքում դպրոցները լրջագույն խնդիրների առաջ են կանգնելու՝ ընդհուպ տարեվերջին ուսուցիչներին աշխատավարձ վճարել չկարողանալով:
Mediaport-ի տեղեկություններով՝ մի շարք դպրցների տնօրեններ հրաժարվել են ստորագրել նոր նախահաշիվը՝ հայտարարելով, որ չեն պատրաստվում զրկել ուսուցիչներին օրվա հացից, այն դեպքում, երբ ԱԺ-ում և Կառավարությունում շռայլ պարգևատրումներ են բաժանվում և առանց այն էլ Զինվորների ապահովության հիմնադրամին փոխանցվող գումարի չափը բարձրացնելու արդյունքում ուսուցիչների աշխատավարձը զգալի կրճատվել է:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, եթե իշխանությունը չվերանայի իր որոշումը, ուսուցիչները բողոքի զանգվածային ակցիաներ ու դասադուլներ են իրականացնելու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր