Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

17 փետ 2021 14:28

Իշխանության ներկայացուցիչներին, ոստիկաններին զրպարտելու ու վիրավորելու համար նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև 2 տարի ազատազրկում պատիժ կհասնի

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից Tert.am-ը տեղեկանում է, որ Արդարադատության նախարարութունը ներկայացրել է նախագիծ, համաձայն որի՝ ՀՀ քրեական օրենսգրքում իշխանության ներկայացուցիչներին (այդ թվում են նաև ոստիկանության ծառայողները) վերաբերող փոփոխություն է նախատեսված:


Նախարարությունն առաջարկում է ՔՕ-ում ավելացնել 3171 հոդվածը՝ Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը:


Համաձայն լրացված հոդվածի 1-ին կետի՝ Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը`կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:


2-րդ կետի համաձայն՝ եթե հանրային ծառայության մեջ գտվող անձին վիրավորելը կամ զրպարտելը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:


Նախագծում նշվում է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով արարքները որակելու հետ կապված իրավակիրառ պրակտիկայում հանդիպող խնդիրները, ինչպես նաև քրեաիրավական առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ նախատեսել հանրային ծառայության մեջ գտնվող անձանց համար:


Նշենք, որ իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր