Տեսանյութ.Սյունիքը Հայաստանի գոյության գլխավոր երաշխիքն է՝ չունես Սյունիք, չկա Հայաստան
«Հայացք» մամուլի ակումբում ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ նախկին ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը խոսեց երկրում ստեղծված իրավիճակի և հնարավոր քաղաքական զարգացումների մասին:
Խոսրով Հարությունյանը նշեց, որ վերջին ամիսների ընթացքում Հայաստանը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, իսկ իշխանություններն իվիճակի չեն որոշումներ կայացնել. «Այսօր ունենք իշխանության դեֆոլտ: Այսօրվա իշխանությունները ստեղծված իրավիճակում ադեկվատ որոշումներ կայացնելու ունակություններ չունեն: Տեղի է ունենում պետական ինստիտուտների կազմաքանդում: Ունենք այնպիսի խորը ճգնաժամային իրավիճակ, որից դուրս գալը հետագայում՝ եկող իշխանությունից պահանջելու է մեծ ջանքեր, հետևողականություն և պրոֆեսիոնալիզմ: Այն ժառանգությունը, որ կստանա հաջորդ իշխանությունը ծանրագույն խնդիր է: Այս պահին էլ կարող ենք ասել, որ պատերազմը շարունակվում է և մենք շարունակում ենք պարտվել: Այս իշխանության առկայությունը մեր ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է: Նրանց նպատակը Սյունիքը թշնամուն հանձնելն է, իսկ Սյունիքը Հայաստանի գոյության գլխավոր երաշխիքն է՝ չունես Սյունիք, չկա Հայաստան»,-նշեց Խոսրով Հարությունյանը հավելելով, որ մեր ռաազմագերիներն Ադրբեջանի ձեռքում դարձել են պատանդ:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութերում