Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով          Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից       Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ    

18 փետ 2021 13:00

Տեսանյութ.Ղազախական դպրոցներից մեկում ուսուցիչը նշել է, թե «հայոց լեզուն ծագել է ղըփչաղյան լեզվից, իսկ հայերը թյուրքախոս ժողովուրդ են»

Ղազախստանի դպրոցներից մեկի տարրական դասարաների ուսուցիչը «Աշխարհի գիտելիքները» դասի ժամանակ նշել է, թե «հայոց լեզուն ծագել է ղըփչաղյան լեզվից, իսկ հայերը թյուրքախոս ժողովուրդ են»:


Այս առիթով ռուս–սիրիացի լրագրող Աբաս Ջուման թելեգրամյան իր էջում գրում է. «Հայոց լեզուն, ընկերնե՛ր: Լեզու, որը հայտնվել է մեր թվարկությունից առաջ: Հնդեվրոպական լեզուների ընտանիքի հնագույն գրավոր լեզուներից մեկը, որը նշված է դրանում որպես առանձին ճյուղ»։


Հիշեցնենք՝ թյուրքական լեզուներից որոշները՝ հատկապես ղփչաղերենը, չունենալով սեփական գիրը, դարեր առաջ օգտվել են հայկական այբուբենից, և պահպանվել են  ղըփչաղերենով հայատառ բազմաթիվ գրքեր, որոնք այդ ժողովրդի պատմության կարևոր մասն են համարվում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր