Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

18 փետ 2021 16:20

Նոր նախագիծ.Երկրաշարժադիմացկուն շենքեր կունենանք

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի դեկան Դավիթ Գրիգորյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 2020-ի վերջին հաստատվել են երկրաշարժադիմացկուն շենքերի կառուցման նոր նորմերը։

«Աշխատանքները սկսել էինք 2018-ից, մասնագիտական խումբը նորմերի նախագիծը ավարտեց 2019-ի հուլիսին, ապա երկար ամիսներ դրանք անցնում էին փորձաքննություններ՝ տեղական, պետական և միջազգային կազմակերպությունների կողմից։ Նրանք արդեն ուժի մեջ են մտել», - ասաց Գրիգորյանը։

Համաձայն նոր նորմերի՝ առաջին անգամ Հայաստանում շինարարության մեջ կխրախուսվի ամրանների տեղադրումը շենքերում։

Հստակ սահմանվել են երկաթբետոնե և պողպատե կոնստրուկցիաների, ինչպես նաև սալիկների նորմերը։

«Մենք առաջնորդվել ենք life-safety գաղափարով, այսինքն՝ մարդկանց կյանքի անվտանգության ապահովվմամբ», - ասաց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ Տիգրան Դադայանը։

Նույն համալսարանի գիտխորհրդի քարտուղար, դոցենտ Լևոն Լևոնյանն էլ նշեց, որ շենքերի նախագծման նորմերը 10 տարին մեկ վերանայման կարիք են ունենում։

«Խորհրդային տարիներին մենք ունեցել ենք խորհրդային նորմեր։ 1994-ին մշակվել են առաջին սեյսմիկ նորմերը, 1998-ին դրանց երկու բաժին է ավելացել՝ տրանսպորտի մասին։ 2006-ին հրապարակվել է նոր նորմերի նախագիծը», - ասաց նա։

Նոր նախագիծը կրում է ոչ սեյսմակայունության, այլ երկրաշարժադիմացկունության նորմեր անունը։ Դավիթ Գրիգորյանը ասում է՝ նոր շենքերը այս նորմերով կառուցվելու դեպքում շատ ավելի ապահով կլինեն անգամ 8-9 բալանոց երկրաշարժերի դեպքում։

«Մեր երկրի շենքերի մեծ մասը խորհրդային նորմերով են կառուցված, բոլորն ունեն ուժեղացման կարիք, սակայն սուղ միջոցների պատճառով դա հնարավոր չէ անել։ Գոնե քաղաքացին պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի՝ ավելի չփչացնելու շենքը․ ոչ միայն կառուցումն է կարևոր շենքի, այլև շահագործումը», - ասաց Գրիգորյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր