Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

19 փետ 2021 12:05

Բելլա Քոչարյանի գրառումը՝«Պատերազմի սարսափը կրկին վերապրեցի չարաբաստիկ 44 օրերի ընթացքում…»

Բելլա Քոչարյան. Փետրվարի 20-ն իմ հիշողության մեջ դաջվել է՝ որպես հայի միասնության օր
ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փետրվարի 20-ն իմ հիշողության մեջ դաջվել է՝ որպես հայի միասնության օր։
Մենք գիտակցում էինք, որ մեր բռնած ուղին դժվար է լինելու, իսկ Խորհրդային Միության տարիներին՝ գրեթե անհնարին։ Բայց համոզված էինք ու հույսով լի, որ հայի նպատակն ու երազանքն իրականություն է դառնալու։

Շուտով կյանքը բարձր հարկերից տեղափոխվեց նկուղներ։ Պատերազմը հիմնովին ու անդառնալի փոխեց կյանքի մասին մեր պատկերացումները։ Ու նույնիսկ ամենամութ ու անհույս թվացող պահերին համոզված էինք, որ մեզ անհնար է կոտրել, քանի որ միասնական ենք և վճռական՝ հայի գոյության պայքարում: 

Պատերազմի սարսափը կրկին վերապրեցի չարաբաստիկ 44 օրերի ընթացքում։ Ցավը, դառնությունը ամեն օր ինձ հետ էին տանում մեր նկուղ, որտեղ ապրում էինք, պայքարում, պայքար՝ հանուն մեր հաղթանակի։ Իսկ այսօր․․․ Այսօր ցավ է, կորստի անհաղթահարելի դառնություն և դատարկություն...»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր