Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

19 փետ 2021 12:20

Հեռանում եմ...Իմ արժանապատվությունն ու ազատ մտածելու, ազատ գրելու, ազատ խոսելու, ազատ արտահայտվելու լրագրողական ու ստեղծագործական իրավունքը սակարկության և սահմանափակման ենթակա չեն

Ավարտվեց ՍիվիլՆեթի և Սիվիլիթաս հիմնադրամի հետ իմ 12-ամյա ճամփորդությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել լրագրող Թաթուլ Հակոբյանը: Հայտարարությունը հրապարակվել է aniarc.am կայքում:


«Իմ և Սիվիլնեթի նոր տնօրինության պատկերացումները լրագրության մասին (հատկապես 44-օրյա աղետալի պատերազմի օրերից) և Հայաստանի հարևանների հետ հարաբերությունների հարցերում (հատկապես այս նվաստացուցիչ պարտությունից հետո) անհամատեղելի են։


Իմ արժանապատվությունն ու ազատ մտածելու, ազատ գրելու, ազատ խոսելու, ազատ արտահայտվելու լրագրողական ու ստեղծագործական իրավունքը սակարկության և սահմանափակման ենթակա չեն:


Որևէ լրատվամիջոցում տնօրինությունը իրավունք չունի միջամտել լրագրողի, սյունակագրի, վերլուծաբանի աշխատանքին։ Դա նույնքան և առավել անընդունելի է, քան երբ պետությունն է ձգտում միջամտել լրատվամիջոցի աշխատանքին։


ՍիվիլՆեթում/ Սիվիլիթաս հիմնադրամում ունեցա արդյունավետ աշխատանքի 12 տարիներ։ Այս հրաշալի կազմակերպությունից հեռանում եմ բավարարվածության և հպարտության զգացումներով։


Իմ բոլոր գործընկերներին, որոնց հետ պատիվ և հնարավորություն ունեցա աշխատել, մաղթում եմ պրոֆեսիոնալ աշխատանքային գործունեություն ապագայում ևս ու նաև՝ ընտանեկան երջանկություն»,- գրել է Հակոբյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր